Մի միայնակ մայրիկ համարձակվեց և գնեց ծայրահեղ վատ վիճակում գտնվող 60ք/մ մակերեսով բնակարան: Հին բնակարանը նրան թույլ տվեց կյանքի վերածել ոճային վերանորոգման մասին իր բոլոր մտահղացումները:
Բնակարանի սկզբնական տեսքը կարող էր շատերին վախեցնել, սակայն համարձակ կնոջ որոշումը վերջնական էր, և նրան չկանգնեցրեց ոչ մի դժվարություն:
Վերանորոգումը նախատեսում էր վերապլանավորում, կոմունիկացիաների փոխարինում և կոսմետիկ նորոգում:
Խոհանոցի պլանը մի քանի անգամ փոփոխվել է: Քանի որ տեղը քիչ էր, անհրաժեշտ էր կազմակերպել տարածությունն այնպես, որ ամեն մի սանտիմետրը օգտագործվի:
Վերջնական տեսքը շշմեցնող է: Մոխրագույնա-երկնագույն ֆասադներով կահույքը ստեղծում է հանգստության ու ջերմության մթնոլորտ: Փոքր, բայց բազմաֆունկցիոնալ սեղանիկը նախատեսված է հարմարավետ ճաշելու համար:
Երեկոյան, երբ միացնում են կահույքի փոքր լույսերը, խոհանոցը ստանում է կախարդական տեսք՝ դառնալով յուրահատուկ հարմարավետության ու ջերմության վայր:
Ահա և այն բանի վառ ապագույցը, որ նույնիսկ հին բնակարանից կարելի է ստեղծել ընտանիքի համար հարմար ու կոկիկ անկյուն:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը