«Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսքուքյան իր էջի միջոցով արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորանքներին։

«Մենք երբեք չենք ընկրկի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարաձայնությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հերթական անգամ վիրավորել է Մակրոնին:

(Visited 249 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: