Մեկ ամսական աղջիկս 2 գիշեր էր չէր քնում, իմ վրա էլ հալ չկար․ Տատս պինդ գրկեց ու սկսեց օրորել․ 5 րոպե անց․․․Փայփայեք Ձեր
տատիկներին, նրանք Ձեր պահապան հրեշտակներն են։Երբ աղջիկս մեկ ամսական էր, տատիկս թռավ մեզ մոտ՝ կտրելով երեք հա-
զար կիլոմետր հեռավորություն:
Ես միշտ էլ կապված եմ եղել տատիկիս հետ, չնայած, որ ապրում էր հեռու:Էդ օրը արդեն չգիտեի ինչ անեի: Աղջիկս մի ամսական էր,
երկու գիշեր չէր քնել, բնականաբար, ես էլ: Լացում էր, ճչո ւմ էր, չգիտեի ոնց հանգստացնեի:Եվ ահա, տատիկս ցույց տվեց իրա վար
պետությունը: Ամուր գրկեց երեխային և սկսեց եռանդով օրորվել վերև վար և երգել մի երգ, որը ես հիշում եմ մանկուց:
Ես հիշում եմ ամեն ձայն,ամեն ինտոնացիա նույնիսկ հիմա։ Աղջիկս սկսեց հանգստանալ ու քնեց: Ես էլ պառկեցի, գոնե մի քիչ քնեմ։
Տատիկը երգում է. Հինգ րոպե անց ամուսինս եկավ, նույնպես պառկեց կողքիս ու իսկույն քնեց։ Հետո եկավ որդիս, նա գրեթե տասը
տարեկան էր, և իրականում նա երբեք ցերեկը չէր քնում: Պառկեց մեր միջև և հանգստացավ:
Անհնար էր դիմակայել տատիկի օրորոցայինին: Քնեցինք մինչև երեկո, հագստացանք: Սա իմ կյանքի ամենաերջանիկ հիշողություն
ներից մեկն է, թե ինչպես ենք մենք բոլորս քնել կողք կողքի, իսկ մեր գլխավերևում տատիկի ձայնն է: