Յոդը հասանելի և խնայող միջոց է, որն անփոխարինելի է ցանկացած դեղատուփի մեջ: Սակայն այս պարզ հականեխիչը կարող է պիտանի լինել մի շարք անսպասելի իրավիճակներում:
Ահա յոդի կիրառման մի քանի հետաքրքիր եղանակ:
Ջրի մաքրում
Եթե կասկածում եք ջրի մաքրությանը, սակայն եռացնելու տարբերակ չունեք, 50լ ջրին ավելացրեք 2 թ.գ. յոդ, սպասեք 1 ժամ: Թեպետ ջուրը լիարժեք մաքուր տեսք չի ունենա, այնուամենայնիվ այն կարող եք օգտագործել:
Մթերքի որակի ստուգում
Հաճախ կաթնամթերքի և երշիկեղենի մեջ ավելացնում են կրախմալ, որպեսզի նվազեցնեն ծախսը: Մթերքի վրա կաթացրեք յոդ. եթե տվյալ հատվածը կապտի, ուրեմն առկա է մեծ քանակությամբ կրախմալ:
Պատուհանների լվացում՝ առանց հետքերի
Անթերի մաքուր պատուհանների համար պատրաստեք լուծույթ՝ 1լ ջրից և 5 կաթիլ յոդից: Լվացեք պատուհանները ստացված լուծույթով, և վերջում չորացրեք թղթե անձեռոցիկով:
Մեղրի որակի ստուգում
Որպեսզի հասկանաք, արդյո՞ք մեղրը բնական է թե ոչ, 50 մլ ջրի մեջ լուծեք 1ճ.գ. մեղր: Այստեղ ավելացրեք 1-2 կաթիլ յոդ: Եթե խառնուրդը կապույտ երանգ ստանա, ուրեմն մեղրի բաղադրության մեջ առկա է կրախմալ կամ ալյուր:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը