«Ձեր տգիտության պատճառով ա էս քաոսը տիրում երկրում»․ Արտյոմ Հակոբյան

«Ձեր տգիտության պատճառով ա էս քաոսը տիրում երկրում»․ Արտյոմ Հակոբյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Կներեք, բայց կոպիտ եմ գրելու։ Արա՝ այ դեբիլներ։ Ձեր տգիտության պատճառով ա էս քաոսը տիրում երկրում։ Ձեր բոլորի փոխարեն ոչ վարչապետը, ոչ առողջապահության նախարարը, ոչ պարետը, ոչ էլ, առավել ևս, նախկինները չեն կարող կանոնները պահպանել։

Դուք պիտի մի քիչ ջանք գործադրեք, ու ինքներդ ձեզ պաշտպանեք վարակից։ Իսկ դուք հազիվ ազգի դավաճանների բարբաջած բթամիտ, հիմար թեզերն եք կրկնում ու դրանով հպարտանում եք։ Ով ուզում ա նեղանա գրառումիցս՝ ինձ չի հետաքրքրում։

Ձեզ հազիվ մարդու տեղ դրեցին, երկար տարիների ստրկամիտ կարգավիճակում ապրելուց հետո՝ խոսելու, ազատ արտահայտվելու հնարավորություն տվեցին՝ փոխարենը շնորհակալ լինեք ու ամեն ինչ անեք, որ օգնեք՝ շարժվենք առաջ, ինչքան տարիների ընթացքում ավելորդ լեղի ունեիք՝ որովհետև վախից չարտահայտվելուց, կուտակում էիք էդ լեղին ձեր ներսում՝ էսօր էդ լեղին հանել եք ու սխալ ուղղությամբ ցրիվ ե՞ք տալիս։

Սրանց հեգնանքին նայեք, սրանց մուննաթներին նայեք, սրանց միշտ, ամեն ինչից “նիդավոլնի” վիճակին նայեք։ Հասկացա՜նք՝ կան շատ թերացումներ, դա բոլորս ենք նկատում, բայց էնպես չի էլի, որ իդեալական երկրում էիք ապրում, հիմա հանկարծ ամեն ինչ փչացավ։

Մարդիկ փորձում են օրենքի երկիր դարձնել՝ կստացվի շատ լավ ա, եթե հանկարծ չի ստացվի, ուրիշները կգան կփորձեն, կամ էլ ձեր “նիդավոլնի” օգնությամբ հները կվերարտադրվեն, ձեր գլուխները կերած մի “արդար” խաղացողի կերպարով։

Բայց մի ընկեք իրենց կաշիները փրկելու համար, երկիրը “փուռը” տվողների ջրերը, թե չէ դուք էլ եք իրենց նմանվում։ Իրենք իրենց թալանած միլիոնների ու չնստելու կռիվ են տալիս՝ դու՞ք ինչի համար եք իրենց բարբաջանքը կրկնում։ Հավաքեք ձեզ՝ պահպանեք հակահամաճարակային կանոնները։

Թարգեք էդ հիմար խոսակցությունները՝ վիրուս չկա, դրանից մարդ չի մահանում, ես ծանոթ չունեմ, դիմակը չի օգնում և այլն։ Մի քանի քեֆ էլ պակաս արեք։ Պորտներդ ռեստորանի սրահում չեն կտրել։ Իրար բերան էլ մի մտեք։ Զզվելի ա դառել ամեն ինչ։

Հ.Գ. ամեն դեպքում՝ առողջ եղեք»։

(Visited 215 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: