Հին չինական միջոց. ցանկացած կոթ այս լուծույթի մեջ 2 օրում արմատ կտա

Որպեսզի կոթերը արագ արմատ տան, իսկ սերմերն էլ սկսեն աճել, կիրառեք փորձված ու ինչը կարևոր է՝ բնական այս լուծույթը, որը խթանում է արմատների առաջացում: Փորձեք ու կիսվեք արդյունքով:

Արմատավորման բնական խթանիչ՝ ցանկացած տեսակի կոթերի ու սերմերի համար

Պարունակում է միկրո ու մակրոտարրեր, վիտամիններ, հանքանյութեր, նաև հականեխիչ բաղադրիչները: Պարտադիր օգտագործեք բնական որակյալ մեղր:

Սերմերի համար

Որպեսզի սերմերը արմատավորվեն, նախքան ցանելը թրջեք մեղրային լուծույթի մեջ: 1թ.գ. մեղրը խառնեք 1 բաժակ գոլ ջրի հետ, մեջը լցրեք սերմերը: 1-2 ժամից սերմերը ցանեք: Հիանալի բիոխթանիչ է ցանկացած տեսակի սերմերի համար:

Կոթերի համար

1 ճ.գ. մեղր լուծեք 3լ ջրի մեջ:

Ցանկացած տեսակի կոթ դրեք մեջը 3-4 օրով: Դրանից հետո կարող եք տեղափոխել հողի մեջ:

Եթե խոսքը գնում է սենյակային բույսերի մասին, ապա կոթերը կարող եք թողնել մեղրային լուծույթի մեջ ընդամենը 7 ժամով: Այնուհետև տեղափոխեք մաքուր ջրի մեջ ու սպասեք արմատների ի հայտ գալուն:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: