Հարսանիքի ժամանակ հյուրերից ամենաուրախ մարդը զոքանչն էր ու երբ փեսան հարցրեց, թե ինչու է այդքան ուրախ․․․Զոքանչի պա տասխանը ուղղակի ցնցող էր։Մարիան չորս դուստր ուներ: Ամուսինը երազում էր տղա ունենալ, բայց այդպես էլ նրա երազանքը չիրակ անացավ: Երբ առաջնեկով հղի էր, ամուսինը սրտատրոփ սպասում էր, որ որդի կունենա, բայց դստերն ընդունեց սիրով:
Երկրորդ հղիության ժամանակ երբեմն ակնարկում էր, որ շատ է ուզում, որ տղա ծնվի, բայց կրկին աղջիկ ծնվեց: Երրորդ հղիության
ժամանակ արդեն ծիծաղում էր: Չորրորդ հղիության ժամանակ միայն ձեռքը թափ տվեց ու ասաց.
-Ինչ լինում է լինի, ճակատագրից չես փախչի: Աստված տա, գոնե մեկ լավ փեսա ունենանք:
Առաջին դստերն ամուսնացնելիս նրանք շատ լարված էին, բայց պարզվեց, որ դստեր ընտրյալը լավ մարդ է: Մարիան նրան ընդունեց ու սիրեց սեփական որդու պես: Երկրորդ դստեր ամուսինը նույնպես հիանալի անձնավորություն դուրս եկավ: Երրորդ դստեր բախտն էլ բերեց: Չորրորդ դստեր հարսանիքի ժամանակ Մարիան պարում էր և փեսային ասում.
-Որդիս, բարի գալուստ մեր մեծ ընտանիք: Մարիան ու ամուսինը գրեթե մենակ չեն մնում, դուստրերն իրենց ամուսինների հետ հաճախ են այցելում ծնողներին, օգնում են ով ինչով կարող է:Աշնանային մի երեկո,երբ մեծ ընտանիքը հավաքվել էր ընթրիքի,Մարիան դարձավ ամուսնուն.
-Հիշո՞ւմ ես սիրելիս, երբ ծնվում էին մեր դուստրերը, դու տխրում էիր, որ տղա չեն:Դու նրանց համար եղել ես աշխարհի ամենալավ հայ րը, սիրել ես նրանց հայրական մեծ սիրով: Բայց գիտեմ, որ հոգուդ խորքում փայփայում ես որդի ունենալու անկատար փափագը:
Բայց նայիր, այսօր մենք ունենք չորս դուստր և չորս որդի, մեր փեսաները, մեզ որդու պես են վերաբերվում: Այսօր շատ ծնողներ, ովքեր տղաներ ունեն, միայնակ են, անօգնական, ոմանք նույնիսկ ծերանոցում են: Որդիները տարիներով չեն այցելում ծնողներին, իսկ մենք երբեք ուշադրության պակաս չունենք:
Շնորհակալ եմ ձեզանից, սիրելիներս: