-Հավաքիր իրերդ և մաքրվիր այստեղից, որդուդ և հիմար շանդ էլ չմոռանաս,-կարծես հաչալով ասաց ամուսինս, և դա մեր 7 տարեկան որդու աչքի առաջ

-Դե որ այդպես է, արի ամուսնալուծվենք, չեմ խնդրելու, որ կողքիս մնաս,- պատասխանեցի ես ամուսնուս նախատանքներին և բացեցի դարակները։

-Օգնիր հավաքեմ իրերս։

-Ինքդ էլ հավաքիր։ Ձեր հիմար շանն էլ չմոռանաք, — կարծես հաչալով ասաց ամուսինս կողքի սենյակից։

Մայրիկ, ի՞նչ է նշանակում հիմար, — խառնվեց մեր վեճին 7-ամյա որդիս։

Նայիր մորդ, կհասկանաս։ Նա հենց հիմարության մարմնացումն է։ 

Картинки по запросу "Ну, развод так развод… — ответила я на упреки мужа и распахнула дверцы шкафа с одеждой"

-Որդիս, դա վատ բառ է․․․ գնա խաղալիքներդ հավաքի, հիմա տատիկի տուն ենք գնալու, — չշեղվելով իրերից՝ պատասխանեցի ես։

-Իսկ եթե վատ բառ է, ինչո՞ւ է հայրիկը քեզ այդպես անվանում։

-Որովհետև հայրիկն էլ է վատը։ Հասկանու՞մ ես։- էլ չկարողանալով զսպել բարկությունս՝ ասացի երեխային։

-Հայրիկը հիմա՞ր է, — ողջ մանկական անմեղությամբ կամացիկ ձայնով հարցրեց տղաս։

-Հլը արի այստեղ, այդ ու՞մ հիմար անվանեցիր, հիմա բերանիդ կստանաս։

Картинки по запросу "Ну, развод так развод… — ответила я на упреки мужа и распахнула дверцы шкафа с одеждой"

-Նա նույնիսկ չի հասկանում, թե ինչ է նշանակում այդ բառը։ Չկպնես երեխային, — ես մի կողմ հրեցի նրան երեխայից և ուզում էի մի տոպրակ վերցնել՝ իրերը դնելու համար, երբ նա հանկարծ այդ պահին ձեռքով հավաքեց մեր իրերը և դռնից դուրս գցեց։ Հետևից էլ թռան որդուս խաղալիքներով սպիտակ տուփը և մեր շունը․․․ Այդ ժամանակվանից մենք գրեթե 20 տարի չենք հանդիպել․․․

Վերջերս նա եկել էր, հայտնեց, որ ուզում է ներողություն խնդրել և հաշտվել։ Իսկ ես արդեն վաղուց ընտանիք ունեմ, որդիս ծառայել է բանակում և վերադարձել։ Այդ տարիների ընթացքում հոր մասին չի հիշել, կամ հիշել է, բայց չի հարցրել, նույնիսկ մի անգամ։ Ուղղակի մի քանի օր առաջ տվեցին դռան զանգը, բացեցի և տեսա նրա ժպտացող դեմքը։

-Արմեն,- առանց նրա դեմքին նայելու՝ կանչեցի որդուս,- արի, երևի քեզ մոտ են եկել։

-Ճանաչեցի՞ր ինձ, — դեռ ժպիտը դեմքին ասաց նա։

-Հա, իհարկե ճանաչեցի,- երդվում եմ, որդուս դեմքին առաջին անգամ էի այդքան անտարբերություն տեսնում, — գիտե՞ս, ես հիմա նոր եմ հասկանում այն բառի իսկական իմաստը, որով դու մեզ ճանպարհեցիր այն ժամանակ։

-Ո՞ր բառի, որդիս։

-Հիմար․․․

Ասելով դա՝ որդիս փակեց դուռը։ Բայց հետո կանգնեց, 1 րոպե մտածեց, գնաց պատշգամբից բերեց իր հին խաղալիքներով այն սպիտակ արկղիկը։ Նորից բացեց դուռը և արկղը գցեց հոր վրա․․․

На изображении может находиться: еда

Իմ մտքով երբեք չէր անցնցի, որ 7 ամյա երեխան մանրամասնորեն կարող է հիշել այդ օրը և չմոռանալ 20 տարիների ընթացքում․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայք

(Visited 595 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: