Կյանքի մասին 10 դաժան ճշմարտություն, որոնք կօգնեն Ձեզ հավաքել Ձեր մտքերը և առաջ շարժվել

Առանց նպատակների կյանքն անիմաստ է․

Նպատակները մեզ օգնում են պարզել, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ։ Երբեմն ես հետ եմ նայում դեպի անցյալ և տեսնում եմ, որ իմ կյանքի ամենաերջանիկ պահերն այն պահերն են, երբ ես կենտրոնացած էի ներկա պահի վրա և դա իմ ամենամեծ նպատակն էր:

Այն, ինչ ուրիշները մտածում են Ձեր մասին, իրականում կարևոր չէ․

Մենք պետք է հասկանանք, թե որքան ծիծաղելի են այս բոլոր փորձառությունները։ Ինքնահարգանք զգալու համար ուրիշներից կախվածությունն անառողջ մտածելակերպ է։ Մարդկանց անընդհատ հաճոյանալու իմաստ չկա, քանի որ հենց մարդիկ դադարեն Ձեզ դրական խոսքեր ասել, Դուք կընկճվեք։ Դուք պետք է ստեղծեք Ձեր սեփական արժեքը կյանքում:

Դուք չենք կարող միշտ վերահսկել իրավիճակը․

Մեզանից շատերը մեծ անհանգստություն են զգում, քանի որ նախընտրում ենք վերահսկել մեր ամբողջ կյանքը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք միշտ չէ, որ կարող ենք դա անել։ Մտածեք Ձեր մարմնի մասին․ Ձեր մազերն աճում են ինքնուրույն, Ձեր սիրտը բաբախում է ինքնուրույն և այլն։ Դուք պետք է ընդունեք այն փաստը, որ կյանքում որոշակի մակարդակի վրա չեք կարող մեծ վերահսկողություն ունենալ։ Դուք պետք է բաց թողնեք իրավիճակը և ընդունեք այն ամենը, ինչ չեք կարող վերահսկել, որպեսզի ավելի շատ էներգիա ծախսեք այն ամենի վրա, ինչ իսկապես կարևոր է։

Ձախողումը հաջողության ճանապարհն է․

Ձեր կյանքը ձախողում չի լինի, եթե չօգտագործեք հաջողության հասնելու Ձեր հնարավորությունը։ Սակայն մենք հաճախ փորձում ենք խուսափել անհաջողություններից, քանի որ դրանք մեր կյանքն ավելի են բարդացնում: Բայց եթե անկեղծ լինենք, անհաջողությունը հաճախ մեզ դասեր է տալիս: Ժամանակն է դադարել վախենալ ձախողումից: Չէ՞ որ դրանք կարող են նոր ուղի բացել Ձեր հաջողության ճանապարհին:

Մարդը չի որոշվում նրանով, ինչ ունի․

Թանկարժեք մեքենաներ, բրենդային պայուսակներ, շքեղ հագուստ․ Սրանք իհարկե կարող են հիանալի տեսք հաղորդել Ձեզ, բայց դրանք արժեք չեն ավելացնում Ձեր կյնքում։ Ժամանակն է դադարեցնել նյութականի հանդեպ մոլուցքը և սկսել կառուցել իմաստալից կյանք և հարաբերություններ։

Մտածելն ու անելը նույն բաները չեն․

Սա դաժան ճշմարտությունն է կյանքի մասին։ Երբ մենք երիտասարդ ենք, մենք շատ ենք երազում, բայց եթե ոչ մի գործողություն չանենք, այդ ցանկությունները երբեք էլ չեն իրականանա։ Հաջողությունն ինքնին չի գալիս և չի հայտնվում մեր ճանապարհին։ Դադարեք սպասել կատարյալ պահի և սկսենք գործել։

Փոփոխությունը կյանքում միակ օրենքն է, որի վրա կարող եք ապավինել․

Փոփոխությունը միակ հաստատունն է տիեզերքում, անկախ նրանից, թե որքան ջանք եք գործադրել։ Դուք չեք կարող կանգնեցնել իրերի բնական ընթացքը։ Ավելի լավ է գնահատեք լավ պահերը, քանի դեռ կարող եք և ընդունեք, որ կյանքը շարունակվում է:

Բոլորը, ում մենք ճանաչում եք, վաղ թե ուշ կմահանան․

Երբ մենք երիտասարդ ենք, մենք չենք ցանկանում ընդունել այդ փաստը։ Մենք կարծում ենք, որ մեր մեծերը հավերժ կապրեն, բայց դա այդպես չէ։ Եթե մոռանաք դրա մասին, չեք կարողանա առավելագույն օգուտ քաղել այդ հարաբերություններից, քանի դեռ այն ունեք:

նհանգստանալն անիմաստ է․

Անհանգստությունը ստեղծվում է մեր մտքում և իրականում ոչ մի օգուտ չի բերում մեր կյանքին։ Անհանգստությունը չի փոխի այն ամենը, ինչ պետք է կատարվի։ Սա պարզապես ժամանակի վատնում է։

Տառապանքի արմատը ժամանակավոր զգացմունքների հետապնդումն է․

Մեզանից շատերը ցանկանում են զգալ այն, ինչ մենք համարում ենք երջանկություն։ Կարծում ենք, որ երջանկությունը ներառում է հուզմունք, ուրախության էյֆորիա։ Բայց սա միայն ժամանակավոր զգացողություն է, իսկ այս զգացմունքների մշտական ​​հետապնդումը վերածվում է տառապանքի, քանի որ դրանք կարճատև են։ Իսկական երջանկությունը գալիս է ներքին խաղաղությունից և գոհունակությունից։ Սկսեք սիրել ինքդ Ձեզ և մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: