Կինը թույլ չտվեց քրոջը և եղբորը գիշերել իր տանը

Սվետլանան նստած պատուհանի մոտ գտնվող աթոռին նայում էր դեպի հեռուն: Բայց նրա աչքերի առաջ բակի տեսարանը չէր, այլ նրա մանկության պատկերները, որտեղ ավագ եղբայրը նրան առաջին անգամ տանում էր դպրոց, իսկ մի փոքր անց, տեսավ, թե իրչպես է կարում դպրոցի ավարտական միջոցառման զգեստը։ Սվետան չի հիշում այն ​​ճշգրիտ ժամանակահատվածը, թե երբ եղբայրն ու քույրը բոլորովին խորթ դարձան նրան: Գուցե դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավագ քույրը` Ալինան ամուսնացել է և մեկնել մեկ այլ քաղաք, կամ գուցե այն օրը, երբ եղբայր Ստեփանը լքեց իրենց փոքր քաղաքը և գնաց մայրաքաղաք:

Համենայն դեպս, ավելի քան քառասուն տարի է անցել Սվետլանայի դպրոցն ավարտելուց հետո, այդ ժամանակից ի վեր շատ ջուր է հոսել: Իհարկե, եղբայրն ու երկու քույրերը, չէին կարողանա ողջ կյանքում ապրել մի բնակարանում` միևնույն ժամանակ օգնելով նաև ծնողներին: Եղբայրն ու քույրը հեռացան, իսկ Սվետան ամբողջ կյանքն անցկացրեց մոր հետ: Հայրը մահացավ հիսուն տարեկանում, իսկ մայրն արդեն ավելի քան իննսուն տարեկան էր: Սվետլանայի անձնական կյանքը ձախողվեց: Նա մեկ դուստր ունեցավ, բայց ամուսինը լքեց նրան, գնալով մեկ այլ կնոջ մետ: Երբ մայրը ծերացավ և բոլորովին թույլացավ, Սվետան ամբողջ ժամանակը նվիրում էր նրան, իսկ եղբայրն ու քույրը գալիս էին մի քանի տարին մեկ անգամ իրենց մորն այցելության, բայց ոչ ոք չէր ցանկանում նրան տանել այն քաղաք, որտեղ նրանք ապրում էին:

Տասը տարի մնալով անկողնում պառկած վիճակում ծեր կինը մահացավ մի գիշեր: Սվետլանան անմիջապես զանգահարեց Ալինային և Ստեփանին, որպեսզի հաղորդի ողբալի լուրը: Նրանք ասացին, որ անպայման կգան: Բայց թաղմանը գալ չեն կարողանա։ Մեծ սենյակը, որը Սվետլանան կիսում էր իր մոր հետ, դատարկ էր մնացել, և Սվետլանան միայնակ էր անցկացնում իր գիշերները:  Կինն ապրում էր դստեր և թոռնուհու հետ, նրանք քնում էին փոքրիկ սենյակում: Նրանց հետ ոչ ոք չէր ապրում այդ երկսենյականոց մեծ բնակարանում: Նա նայում էր պատուհանից և մտածում, թե որն է կյանքի իմաստիը, մտածելով իր միակ դստեր մասին, որն այսօր կրկնում է իր ճակատագիրը և իհարկե եղբոր ու քրոջ.

«Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան մոր թաղումը: Ինչ որ տեղ հասկանում եմ Ալեվթինային, քանի որ նա արդեն 70 տարեկան է և դժվար է անցնել այդքան ճանապարհը։ Իսկ Ստեփանը, նրա՞ն ինչ է պատահել, ախր նա մեզ մոտ կարող է հասնել ընդամենը մեկ ժամում: Հարյուր տոկոսով կինը լվացել է ուղեղը և խորհում է, թե ինչպես կարելի է վերցնել մորս բնակարանը: Բայց անհնար է բաժանել այս երկու կտորը երեքի մեջ: Իսկ եթե այդպես լինի, ապա ես, աղջիկս և թոռնիկս փողոցու՞մ ենք մնալու>>:

Երեք ամիս անց եղբայրն ու քույրը վերջապես եկան իրենց հայրենի քաղաքը, որտեղ ապրում էր Սվետլանան: Նա նրանց հանդիպեց երկաթուղային կայարանում և հարցրեց, թե որտեղ են նրանք հանդիպել: Ալինան ասաց, որ իր համար ավելի հարմար էր առաջին հերթին մայրաքաղաք գնալ` Ստեփանի մոտ, իսկ այնտեղից գնացքով դեպի հայրենիք: Սվետլանան միանգամից ասաց.

<<Կներեք, իհարկե, բայց դուք ստիպված կլինեք գիշերել հյուրանոցում: Եվ վաղը մենք կուղևորվենք գերեզմանատուն: Մայրիկի տանը ազատ մահճակալներ չկան: Մի սենյակում աղջիկս է քնում թոռանս հետ, իսկ հյուրասենյակում` ես>>:

֊ Ճիշտ էր ասում ինձ իմ սիրելի Նատաշան, որ այստեղ մեզ ոչ ոք չի սպասում։ ֊ Ահա թե ինչու է ամուսինդ քեզանից հեռացել, դու նուրբ խոսելու ոչ մի ունակություն չունես,֊ շարունակեց Ալինան։

֊Կարևորը, որ Դուք մեծացել եք հրաշալի և հաջողակ մարդիկ։ Հեռախոսով խորհուրդ եք տվել, թե ինչպես պետք է խնամեմ մայրիկին, բայց անգամ չեկաք թաղմանը։ Ես շնորհակալ եմ ձեզնից ամեն ինչի համար,

֊ Սվետլանան խոնարհվեց նրանց առաջ և ասաց. Մինչ վաղը սիրելիներս։ Հաջորդ օրը գնացին իրենց մոր գերեզմանը, երկար նստեցին և վերջում Ստեփանն ասաց.

֊ Մենք կմտածենք, թե ինչ պետք է անենք բնակարանի և Ձեզ հետ,

֊ Սա ասելով նա բռնեց Ալեվթինայի ձեռքը և դանդաղ քայլերով նրանք հեռացան։

Սվետլանան հիմա չգիտի ինչ պետք է անի, եթե քույրն ու եղբայրը իրենց մասնաբաժինը պահանջեն։

(Visited 152 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: