Կինը առանց մտածելու որդեգրեց կույր աղջնակին և այդ պատճառով նրանից հեռացավ ամուսինը..Մեկ տարի անց նրան անակնկալ էր սպասվում

Աննան պառկած

էր անկողնու մեջ և չէր կարողանում քնել:Կողքին հանգիստ խռմփացնում էր ամուսինը: Աննան չէր դադարում մտածել փոքր աղջնակի մասին, որին առաջին անգամ մի շաբաթ առաջ էր տեսել:Նիհարիկ ձեռքեր, քնքուշ դիմագծեր և…չտեսնող աչքեր…Աննան ուներ երկու որդի. մեկը՝ 14, մյուսը՝ 16 տարեկան: Երկար տարիներ ամուսինները երազում էին աղջիկ ունենալու մասին, սակայն բժիշկների ախտորոշումը հուսադրող չէր. կինն այլևս չի կարող հղիանալ:Դա երկրորդ հղիության ժամանակ առաջացած բարդությունների հետևանքն էր:Վերջին երկու տարվա ընթացքում Աննան համոզում էր ամուսնուն մանկատնից աղջիկ որդեգրել, սակայն դա Արմենի սրտով չէր:Վերջապես, կինը հասավ նպատակին, և հենց այդ օրն էլ ծանոթացավ փոքրիկ Անիի հետ…—Դուք հասկանու՞մ եք, որ երեխան 95%-ով կույր է, — ասում էր մանկատան տնօրենը:-Աննա, նա մեզ համար բեռ կդառնա, ամբողջ կյանքում պիտի մեր խնամքի տակ լինի…Չնայած այդ ամենին՝ Աննան 4 ամիս անց տուն բերեց փոքրիկ Անիին: Երեխան շատ թույլ էր, դեռ մի հիվանդությունից չապաքինված, կրկին հիվանդանում էր:Ամուսինը չդիմացավ այդ ամենին և հեռացավ ընտանիքից:Ի վերջո, Աննայի ջանքերն ապարդյուն չանցան: Փոքրիկն այնքան կազդուրվեց, որ բժիշկները թույլ տվեցին վիրահատություն կատարել:—Վիրահատության արդյունքները կարող ենք իմանալ միայն վիրակապերը հանելուց հետո:Եկավ ճակատագրական օրը. Աննան ամբողջ մարմնով դողում էր, երբ բուժքույրը քանդում էր բինտերը: Աննան մոտեցավ երեխային և նայեց նրա աչքերի մեջ.փոքրիկ Անին գլուխը պտտեց և հայացքը ֆիքսեց հենց մոր հայացքի վրա…Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ բոլոր դժվարություններն ու տառապանքներն արժեր անցնել՝ միայն այս պահն ապրելու համար:Այսօր Անին լիարժեք երեխա է, շատ կապված է եղբայրների հետ, ովքեր քրոջ համար ոչինչ չեն խնայում:

աղբյուր

(Visited 1 725 times, 15 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: