Կեղևն ինքն իրեն դուրս կգա… Ձուն եփելիս կիրառեք այս հրաշալի հնարքը…

Որպեսզի ձվի կեղևը հեշտությամբ առանձնանա սպիտակուցից՝ պահպանելով ձվի ախորժելի արտաքին տեսքը, հետևեք պարզ կանոններին: Խորհուրդ չի տրվում ձուն դննել ջրի մեջ՝ անմիջապես սառնարանից հանելուց հետո. ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը բարդացնում է ձուն մաքրելու գործընթացը:

Սառնարանից հանեք ձուն նախապես, եփելուց կես ժամ առաջ:

Մի մոռացեք եփելուց առաջ ձուն լվանալ հոսող ջրով. այդպես կբացառեք սննդի մեջ վնասակար միկրոօրգանիզմների ներթափանցումը:

Իսկ հիմա գաղտնի հնարքը. ասեղով զգուշությամբ ծակեք ձուն հակառակ կողմից, որտեղ գտնվում է օդային պարկիկը: Դրա շնորհիվ եփելու ընթացքում ձվի կեղևի տակ ջուր կլցվի, և դա կհեշտացնի մաքրման պրոցեսը:

Կաթսայով ջուրը դրեք կրակին, ավելացրեք 1 ճ.գ. աղ: Երբ սկսի եռալ, ձուն դրեք մեջ:

Եվ չմոռանաք եփելուց հետո ձուն մի քանի րոպեով դնել սառը ջրի մեջ:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: