Իսկ դուք գիտեք տան որ հատվածում և ինչպես պետք է տեղադրել սրբապատկերը

Տատիկս  ինձ միշտ ասում էր, որ սրբապատկերները պետք է ճիշտ տեղում դրված լինեն:  Մեր նախնիները  հատուկ նշանակություն էին տալիս  սրբապատկերներին և դրանք պահում էին տան ամենալավ անկյունում, և այդ անկյունն անանում էին «կարմիր»:

Դա տան ամենասիրված ու ամենագեղեցիկ հատվածն էր: Հաճախ սեղանը, որի շուրջ ճաշում էր ընտանիքը, դրվում էր այդ սրբապատկերների մոտ և այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ սրբապատկերների վրա պատկերված սրբերը  դառնում էին ընտանիքի անամները: «Կարմիր» անկյունը տան ամենակարևոր հատվածներից է: Այդ հատվածում չպետք է դնել այլ առարկաներ, կեղտոտ իրեր, այլ պատկերներով նկարներ, քանի որ սրբապատկերների ուժը կարող է  ճնշվել այդ իրերից բխող էներգիայից: Սրբապատկերների համար  լավագույն հատվածը տան արևելյան մասն է, ինչպես անում էին մեր պապերը:

Եթե որոշել եք սրբապատկերը տեղադրել խոհանոցում,  ապա ամեն անգամ ուտելուց առաջ  աղոթեք: Սրբապատկերները չի կարելի տեղադրել  էլեկտրոնիկայի մոտ: Դրանով  նվազում է  սրբապատկերի ուժը:  Նրան հարգանքով վերաբերվեք, հատկացրեք առանձին, մաքուր հատված:

Շուրջը չպետք է լինեն  այլ բովանդակությամբ գրքեր, այլ կրոններին վերաբերող խորհրդանիշներ, լուսակարներ, նկարներ: Սրբապատկերը կարելի է տեղադրել երեխայի մահճակալի մոտ, որպեսզի այն պահպանի երեխայի  քունն ու հանգիստը, սակայն այնպես, որ երեխայի ձեռքը դրան չհասնի: Դա խաղալիք չէ: Կարևոր է նաև սրբապատկերների ճիշտ տեղակայումը:  Կենտրոնում միշտ պետք է լինի  Հիսուսի պատկերը, աջ կողմում՝ Մարիամ աստվածածնի, իսկ ձախ կողմում՝ Հովհաննես Մկրտչի սրբապատկերները: Փրկչի սրբապատկերը պետք է լինի  կենտրոնում:

lavinfo.com


(Visited 1 127 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: