Նոր կառավարության կազմում շատ են երիտասարդ նախարարները։ Նորանշանակ նախարարներց շատերը կրթություն են ստացել արտերկրում։ Կառավարության ամենաերիտասարդ անդամը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն է, ով 27 տարեկան է։
Ինչ կրթություն են ստացել նոր կառավարության փոխվարչապետներն ու նախարարները, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ։
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյան, 39 տարեկան
2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան։ Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյան, 28 տարեկան
2005թ․-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
2009թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։
2011թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստնալով մագիստրոսի կոչում:
2014թ․-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, 46 տարեկան
Կրթություն
1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,
1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում,
1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյան, 27 տարեկան
Կրթություն
2007թ-ին ավարտել է Երևանի 127 դպրոցը և ընդունվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը:
2013թ-ին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012-13թթ. եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ: Գիտական հոդվածների հեղինակ է:
Վերջին տարիներին մասնակցել է ոչ ֆորմալ կրթության շրջանակներում իրականացված տասնյակ միջազգային կրթական ծրագրերի:
Լեզուների իմացություն
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյան, 40 տարեկան
Կրթություն
1999թ. ավարտել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի պատմական ֆակուլտետը՝ ստանալով մանկավարժի բակալավրի աստիճան:
2002թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Բիզնեսի կառավարման բաժինը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:
2016թ. ACCA անդամ է։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան, 36 տարեկան
Կրթություն
1998-2004թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում
2004-2006թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ
2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան, 49 տարեկան
1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան: Վիրաբույժ: Առողջապահության կազմակերպիչ: 2002թ.՝ ՀՀ կառավարման ակադեմիան: Պետական ծառայող, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2006թ.՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյան, 37 տարեկան
Կրթություն
1998- 2003 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ` բժիշկ ստոմատոլոգ թերապևտի մասնագիտացում
2003-2006 թթ. – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, ունիստոմատոլոգ-օրթոպեդի որակավորում
2006-2010 թթ. – Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինտիտուտ, մարզաառողջարարական ֆակուլտետ, մարզիչ մանկավարժի որակավորում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան, 52 տարեկան
Կրթությունը
1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը
1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան, 39 տարեկան
Կրթություն
1995-2000թթ.-Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետ, բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտություն
2004-2005թթ.-Էգեյան համալսարան (Հունաստան), բնապահպանական գիտությունների ֆակուլտետ, Շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային ասպիրանտական ծրագիր
2007թ.-Դրեզդենի տեխնիկական համալսարան (Գերմանիա), Շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիր
2008-2009թթ.- ԱՏԵԻ և Արիստոտելի համալսարան (Հունաստան), դոկտորական ուսում, շրջակա միջավայրի տնտեսագիտություն
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան, 39 տարեկան
1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։
1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան, 46 տարեկան
Կրթություն
1989- 1994թթ. -Երևանի պետական համալսարան, որակավորումը` ֆիզիկոս
1994-1996թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան, որակավորումը` գործարար կառավարման մագիստրոս
2000-2001թթ.-Իմփերիալ Քոլեջ, Լոնդոնի համալսարան, որակավորումը`գործարար կառավարման մագիստրոս
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան, 49 տարեկան
Կրթություն
1990-1995թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունց, 35 տարեկան
Կրթություն
1990-1999 թթ. սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում:
1999-2003 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև՝ նույն ֆակուլտետում 2003-2005 թթ. սովորել է մագիստրատուրայում:
2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
2015 թվականի ամռանն անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, 51 տարեկան
Կրթություն
1984-1991թթ. – Երեւանի պետական համալսարան
1995-1997թթ. – ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիա
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյան, 34 տարեկան
Կրթություն
1990-2000 թթ. – Արթիկ քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոց:
2000-2004 թթ. – Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:
2010-2012 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան, 32 տարեկան
Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:
2009-2011թթ. գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի:
2011թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյան, 46 տարեկան
Կրթություն
1990-1995թթ.-Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ
1995-1998թթ.-Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1997-1998թթ.- անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում և Նյու Յորքում
1997-2001թթ.- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյան, 50 տարեկան
Կրթություն
1990-1996թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան, 47 տարեկան
Կրթություն
1992թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան կարմիր դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտը:
1995թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ասպիրանտական դպրոցի մագիստրատուրան:
1997թ. ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան: