Ինչ էլ պատահի քո կյանքում, կողքիդ միայն մայրդ է մնալու

Հոգ տարեք Ձեր մայրերի մասին, նրանցից հարազատ ոչ ոք չի կարող լինել: Ոչ ոք: Երբեք: Միայն մայրն է պատրաստ սիրել Ձեզ ընդմիշտ, առանց պայմանների և առանց պահանջների: Դա նման է ֆիզիկական կապի:

Այո՛, հենց ֆիզիկական, քանի որ այն ծագում է դեռ հղիության ընթացքում, երբ մայրը նվիրվում է երեխային: Մայրական սերը սահմաններ չունի և ի վիճակի է պարունակել իր մեջ ամեն ինչ: Այդ սերն ակնթարթորեն է ծնվում հենց այն ժամանակ, երբ մոր ներսում փոքրիկն առանձին կյանք է սկսվում: Կարծես թե բացվում է մինչ այդ սեղմված զսպանակը, այն հնարավոր չէ ետ սեղմել, այդպես էլ անհնար է ոչնչացնել մայրական սերը: Եվ այդ ժամանակ մայրն ամբողջությամբ նվիրվում է սիրելի մարդուն։

Նվիրում է իր մարմնի ուժը, ամբողջ ժամանակը, զոհաբերում երազանքներն ու ազատությունը, զբաղմունքը և հնարավորությունները: Երբեմն նա հրաժարվում է ճանապարհորդություններից, կրթությունից և ոչինչ չի պահանջում դրա դիմաց:

Ի վերջո, երեխան և նրա կարիքներն ավելի կարևոր են, քան իր սեփականը:

Նա պարզապես երեխայի կողքին է, երբ նա դրա կարիքն ունի: Նույնիսկ եթե նա ինչ-որ վատ բան է արել, մայրը կկանգնի կողքին և կաջակցի երեխային, կփորձի նրա մեջ տեսնել լավագույն բաները, ինչ-որ ուրիշները չեն ցանկանում տեսնել:

Հենց մայրերն են դաստեարակում  հաջողակ ուստրեր և դուստրեր:

Միայն մայրը կարող է ցանկացած պահի օգնության գալ, խորհուրդներ տալ, ի վիճակի լինել լռելու՝ փոխարենը ոչինչ չակնկալելով՝ ո՛չ երախտագիտություն, ո՛չ խոստովանություն:

Ասում են, որ իսկական սերը կարելի է զգալ միայն մայր դառնալուց հետո: Եվ դա ճշմարտություն է, մաքուր ճշմարտություն: Եթե ​​երեխան վատ վիճակում է՝ նեղված կամ հիվանդ, մայրերը խելագարվում է: Նրանք ցույց չեն տաիս իրենց հուզմունքը, իսկ դա միայն կրկնապատկում է նրանց ցավը:

Երեխային պաշտպանելը, նրա երջանկությունն ու խաղաղությունն ապահովելը հենց այն է, ինչ նրանք ամենից շատ են ուզում: Փոխարենն անհրաժեշտ է ասել.

<<Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ>>:

Պետք չէ զայրանալ նրանց վրա, վիճել նրանց հետ, զանգահարեք, գրեք և օգնեք, քանի որ մայրը և միայն մայրն է ամբողջ կյանքի միակ իսկական ընկերը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

(Visited 581 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: