յս օրերին Հայաստանում ամենաքննարկված թեման վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ձևավորած նոր կառավարությունն է։ Հետ չմնալով իրադարձություններց՝ Boomnws.am-ը ներկայացնում ՝ վարչապետի ու նորանշանակ կառավարության անդամների բնավորության գծերը, որոնք բնորոշ են իրենց կենդանակերպի նշաններին։
Վարչապես Նիկոլ Փաշինյան։ Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին։
ՀՀ վարչապետի կենդանակերպի նշանը Երկվորյակն է։ Երկվորյակը Կենդանակերպի առավել փոփոխական նշանն է: Այս համաստեղության տակ ծնված մարդիկ ինտելեկտուալ են, հաճախ գրական օժտվածություն են ունենում, հեշտ են գրում և ձեռք բերում տարաբնույթ հմտություններ և ունակություններ: Նրանք հմայիչ են, սիրում են թեթևակի սիրախաղեր անել, հեշտ են հաղթանակների հասնում։ Նրանց էության թվացյալ հակասությունները պատրանքային են, պարզապես չեն կարողանում տանել միջօրինակությունը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 23-ին։
Արարատ Միրզոյանի կենդանակերպի նշանը Աղեղնավորն է։ Աղեղնավորները ուղղամիտ, անկեղծ, հմայիչ մարդիկ են: Այս նշանի տակ ծնվածները բոլորից սիրված են լինում: Ատում են ամեն տեսակի սահմանափակումները, անկախ են: Սիրում են ճանապարհորդել, կարդալ, եռանդուն են. Ակտիվ, մեծ հաջողությունների են հասնում աշխատանքում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծնվել է փետրվարի 28-ին։
Տիգրան Ավինյանի կենդանակերպի նշանը Ձուկն է։ Ձկները բարձր զարգացած ինտուիցիա ունեն՝ կյանքի հանդեպ սպիրիտուալ մոտեցմամբ: Երկակի (հակասական) էություններ են՝ մի կողմից ազնիվ և աշխատասեր են, մեթոդիկ, մյուս կողմից երազկոտ ու տպավորվող: Իդեալսիտներ են, փնտրում են ներդաշնակություն, գեղեցկություն և խաղաղություն: Հասկանալով, որ կյանքը հեռու է կատարելությունից՝ խորը հիասթափություն են ապրում: Նախընտրում են մենությունն ու հայեցողությունը: Ձկների համար նյութական արժեքները ոչինչ են հոգևոր արժեքների համեմատությամբ: Նախապատվություն են տալիս հնին, քաջ հայտնիին, չեն սիրում նորամուծություններ և փոփոխություններ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ծնվել է փետրվարի 15-ին։
Մհեր Գրիգորյանի կենդանակերպի նշանը Ջրհոսն է։ Հանճարների նշանն է: Աստվածացնում են արդարությունը, լայն հետաքրքրություններ ունեն, երբեք ոչ մեկի չեն նյարդայնացնում: Մրանց գաղափարները սրամիտ են, սուր խելքի տեր են
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ծնվել է ապրիլի 3-ին։
Մանե Թանդիլյանի կենդանակերպի նշանը Խոյն է։ Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդն ավյունոտ է, դյուրագրգիռ, պատվասեր և համառ: Իր ասածը պնդելու ցանկությունը կարող է փոխվել բռնակալության: Դժվար է տեղի տալիս ուրիշի կամքին, իսկ կրքերի թեժությունը սահման չի ճանաչում: Գործունյա խելքը մղում է նրան առաջ՝ չվախենալով խոչընդոտներից: