Ինչպես մաքրել գազօջախի վանդակաճաղերը շատ պարզ, բայց արդյունավետ տարբերակով

Շատերի համար խոհանոցը ամենակարևոր տեղն է` կապված տան ջերմության, խնամքի և հարմարավետության հետ: Այնուամենայնիվ, խոհանոցը կարող է դառնալ բնակարանի ամենակեղտոտ տարածքներից մեկը:

Հատկապես շատ ճարպ է հավաքվում վառարանի վրա, քանի որ այն անընդհատ օգտագործվում է ուտեստների պատրաստմար համար: Հետևաբար, այսօր ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ մի զարմանալի հնարքով, որը կօգնի հեշտությամբ մաքրել գազօջախի վանդակաճաղերը:

Ինչպես մաքրել գազօջախի վանդակաճաղերը․

Օգտագործեք ճարմանդներով պոլիէթիլենային տոպրակներ՝ Ձեր գազօջախի վանդակաճաղերին տեղավորելու համար:

Հեղուկացիրի մեջ լցրեք ամոնիակ, և այն ցողեք վանդակաճաղերի վրա, դրեք տոպրակների մեջ և ամուր փակեք: Թողեք այն մեկ գիշեր:

Այնուհետև սպունգի կոշտ կողմով մաքրեք վանդակաճաղերը՝ դրանք չհանելով տոպրակից: Կեղտը հեշտությամբ դուրս կգա և կմնա տոպրակի մեջ, որից հետո լվացեք ջրով: Ջեռոցը մաքրվում է նույն կերպ:

Այս պարզ և էժան եղանակը կօգնի Ձեզ մաքուր պահել Ձեր գազօջախը և պատրաստել դրա վրա ամենահամեղ կերակուրները: Կիսվեք այս օգտակար հոդվածով նաև Ձեր ընկերների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 231 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: