Ինչպես եմ ես ինքս լվանում ծանր ծածկոցները ու քամում. Եթե ծածկոցը չի տեղավորվում լվացքի մեքենայի մեջ, ուրեմն…

Ծանր մեծ ծածկոց լվանալը բավականին բարդ հարց է: Այն չի տեղավորվում լվացքի մեքենայի մեջ, իսկ քիմմաքրումը մատչելի չէ:

Ես ձեռքերով լվանալու ուժ չունեմ, քանի որ ինձ մոտ առկա են մեջքի հետ կապված առողջական խնդիրներ: Կարծում եմ, սա շատերին է ծանոթ:


Սակայն գիտեմ մի հիանալի հնարքի մասին, որի շնորհիվ տվյալ խնդիրը հեշտ է լուծվում: Գաղտնիքը նրանում է, որ լվանում ենք ոչ թե ձեռքով, այլ ոտքերով:

Վաննայի մեջ գոլ ջուր եմ լցնում, 40 ջերմաստիճանից ոչ տաք:

Մի քիչ լվացքի փոշի եմ լցնում, որը նախատեսված է նուրբ գործվածքից իրեր լվանալու համար: Նաև ավելացնում եմ 1-2 կաթիլ աման լվանալու հեղուկ:

Լավ խառնում եմ ձեռքով, որ լվացող միջոցները լուծվեն ու մեջը դնում եմ ծածկոցը: Այն պիտի ամբողջությամբ ծածկվի ջրով:

Թողնում եմ 3-4 ժամ:

Դրանից հետո մտնում եմ վաննայի մեջ ու լավ սեղմում ոտքերով՝ կարծես քայլում եմ վրայով:

Դատարկում եմ կեղտոտ ջուրը ու նորը լցնում: Նորից եմ տրորում ոտքերով:

Կրկին թողնում եմ մի քանի ժամով:

Այժմ պետք է քամել: Դատարկում եմ ջուրը ու սկսում լավ տրորել ոտքերով: Վերջում սանհանգույցում տաբուրետներ եմ դնում ու դրանց վրա գցում եմ ծածկոցը: Երբ ջուրը հոսի, ծածկոցը փռում եմ պարանին:

Ահա և վերջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: