Կյանքի բոլոր դրական փոփոխությունները կանայք սկսում են արտաքին ձևափոխություններից:
Այսօր ձեզ համար ունենք լավ նորություն: Մենք ձեզ կպատմենք՝ ինչպես բացացնել մազերի երանգը տնային պայմաններում՝ առանց քիմիական միջամտությունների: Ջրածնի պերօքսիդը հայտնի էր դեռ մեր տատիկներին: Այսօր այն արդեն վաղուց անցյալում է: Ահա ինչպես թեթև բացացնել մազերը դարչինի օգնությամբ:
Ինչպես բացացնել մազերի գույնը դարչինի օգնությամբ.
Բուրավետ այս համեմունքը ոչ միայն բացացնում է մազերի գույնը, այլև տալիս է նրան փայլ, դարձնում մետաքսե և ամրացնում արմատները:
Զգուշացում: Այս խառնուրդը պետք է երկար պահել մազերին, այնպես որ պետք չէ քսել այն մազարմատներին:
Բաղադրիչներ
- 3 ճ/գ աղացած դարչին
- 1 բաժակ մազերի համար նախատեսված կոնդիցիոներ
- 2 ճ/գ մեղր
Օգտագործումը
- Խառնեք բոլոր բաղադրիչները կերամիկական ամանի մեջ՝ խառնելով փայտե կամ սիլիկոնե գդալով:
- Լվացեք մազերը, թողեք մի փոքր չորանա և սանրով բաժանեք մի քանի մասի:
- Հերթով, յուրաքանչյուր առանձին վերցված մազափնջի վրա քսեք այս խառնուրդից՝ ինչպես ներկելու ժամանակ և տարածեք: Ավարտելով բոլորը՝ հագեք ցնցուղի համար նախատեսված պոլիեթիլենային գլխարկ և փաթաթեք սրբիչով:
- 30 րոպեից հանեք սրբիչը և թողեք խառնուրդը գլխին 3–4 ժամ կամ ավելի շատ՝ կախված նրանից, թե որքան բաց եք ցանկանում լինի մազերի գույնը:
- Լվացեք մազերը տաք ջրով:
- Այս դիմակից հետո մազերը դառնում են 2 երանգ բաց: Ավելի ուժեղ արդյունք ստանալու համար հարկավոր է վերցնել 3-4 ճ/գ դարչին: Պրոցեդուրան կարելի է կրկնել այնքան հաճախ, որքան կուզեք:
Միակ հակացուցումը՝ ալերգիան է մեղրից և դարչինից: - Ինչպես տեսնում եք նոր կերպար ստանալու և ավելի երիտասարդ տեսք ունենալու համար պարտադիր չէ օգտագործել քիմիական գունաբացող միջոցներ:
Պատմեք այս մասին ձեր ընկերուհիներին՝ կիսվելով այս կարևոր նորությամբ:
Ուշադրություն: Ցանկացած տնական միջոց կիրառելու դեպքում խորհրդակցեք մասնագետի հետ, համոզվեք, որ այն անվտանգ է ձեր առողջության համար: