Որքան շուտ սկսեք պայքարել տանը հայտնված միջատների դեմ, այնքան ավելի հաջողությամբ ամեն ինչ կավարտվի: Դրանք ամենակեր են, ուստի կարող են ապրել Ձեր տան ցանկացած հատվածում՝ խոհանոցում, լոգարանում, միջանցքում և նույնիսկ ննջարանում:
Մարդիկ սովորաբար փորձում են ազատվել միջատներից վտանգավոր քիմիական նյութերի օգնությամբ, որոնք սպանում են ոչ միայն մակաբույծներին, այլև վնասում են Ձեզ: Այսօր մենք ուզում ենք կիսվել Ձեզ հետ մի անվնաս միջոցով, որը կվերացնի միջատներին՝ առանց Ձեզ վնասելու: Այս մեթոդի միակ բացասական կողմն այն է, որ այն տևում է 3-4 շաբաթ, բայց դա շատ ավելի անվտանգ է Ձեր տան և ընտանիքի համար, քան թունաքիմիկատների օգտագործումը:
Ահա թե ինչպես պատրաստել միջոցը
Բաղադրությունը
- 30-50 գր. բորաթթվի փոշի
- Հում դեղնուց
- Ձեռնոցներ
Պատրաստումը
Ձվի դեղնուցն ու բորաթթվի փոշին խառնեք, հագեք ձեռնոցներ ու այս խառնուրդից փոքրիկ գնդիկներ պատրաստեք։ Թողեք դրանք չորանան մեկ ժամ։
Նախքան գործընթացը սկսելը, Դուք պետք է համոզվեք, որ սննդի մնացորդներ չկան այն հատվածում, որտեղ հայտնվել են միջատները: Գնդիկները դրեք տան այն հատվածներում, որտեղ հանդիպում եք միջատների: Դուք կարող եք լիովին ազատվել վնասատուներից ընդամենը 3-4 շաբաթվա ընթացքում:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն