Ինչի համար են բազմաթիվ նորաձև սրճարաններում սուրճին ակտիվացված ածուխ ավելացնում

Վերջին ժամանակներում սրճարաննեչը փորձում են զարմացնել սուրճի հետաքրքիր տարբերակներով: Շատերի համար սովորական է դարձել մենյուում լիկյորով, համեմունքներով ու անգամ աղով սուրճ հանդիպելը: Սակայն վերջերս ի հայտ է եկել սուրճի նոր բաղադրատոմս, որը դեռ զարմացնում է մարդկանց. ակտիվացված ածուխով սուրճ: 

Որոշել ենք պատմել, թե ինչի համար են սուրճին ավելացնում ակտիվացված ածուխ ու ինչպես են անում դա:

Այս հետաքրքիր համադրությունը զարմացնում է ոչ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Չէ որ ածուխի ավելացմամբ սուրճը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Հարկ է նշել, որ այսպիսի ըմպելիքը չարաշահել չի կարելի: Պետք չէ այն ամեն օր խմել, չէ որ ածուխը դուրս է բերում օրգանիզմից ինչպես վնասակար, այդպես էլ օգտակար նյութերը: Նյութափախանակությունը չխախտելու համար ամեն օր մի խմեք այսպիսի սուրճ:

Հետևեք նորաձև տենդենցներին, սակայն միշտ կարևորեք առողջությունը ու ամեն հարցում ունեցեք չափի զգացում:

Ինչպես պատրաստել սուրճը. 

  • 10 գ աղացած սուրճ
  • 180 մլ ջուր
  • 30 մլ պաստերիզացված կաթ
  • 1 հաբ ակտիվացված ածուխ

Սովորականի պես սկսեք եփել սուրճը:

Մանրացրեք ածուխի հաբը:

Սուրճը եփելու ընթացքում մեջը լցրեք ստացված փոշին՝ անընդհատ խառնելով:

Սուրճը լցրեք բաժակի մեջ և ցանկության դեպքում ավելացրեք կաթը:

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 2 033 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: