Ինձ իսկապես խորհուրդ է պետք. Ամուսնուս սիրուհին զանգահարել է ինձ, և հիմա չգիտեմ, ինչպես առաջ շարժվեմ

Այո, այդպես էլ է պատահում․․․

Մեկ շաբաթ առաջ հեռախոսս զանգեց: Դա Ժենյան էր, մի աղջիկ, որի հետ  ծանոթացել էի ընկերներիս միջոցով: Նա զանգում և հայտնում է ինձ, որ արդեն 1,5 տարի է, ինչ ծանոթ է ամուսնուս հետ:

Իմ աշխարհը մարեց, ականջներիս մեջ ասես բամբակ դրված լիներ, և միակ բանը, որ ես կարողացա ասել, — մի՞թե քեզ չի անհանգստացնում այն, որ նա ունի երկու երեխա:

-Ոչ, դա ինձ չի անհանգստացնում, նա սիրում է իր երեխաներին և չի պատրաստվում թողնել նրանց, իսկ քեզ հետ ապրում է միայն երեխաների պատճառով,- ասաց և անջատեց հեռախոսը։ Ամուսինս նստած էր կողքիս և ոչինչ չժխտեց: Ասաց, որ ինքն էր ուզում այսօր ամեն ինչ պատմել:

Նա ասաց,որ եղել է այդպիսի բան, բայց նրանց կապն ավարտվել է, և աղջիկն այժմ ուզում է վրեժ լուծել: Ամուսինս խնդրում էր ինձ, որ նորից վստահեմ իրեն, ասում էր, որ չի ուզում մեզ կորցնել, որ սիրում է ինձ: Իսկ ես չեմ հավատում նրա ոչ մի բառին և կդիմեմ ամուսնալուծության:

Այս տարի կլրանար մեր ծանոթության 10 տարին, իսկ ամուսնության՝ 7-րդ։ Որդիս չորս տարեկան է, իսկ դուստրս՝ մեկ: Թվում էր, թե դա իր երազանքն էր, բայց աղջկաս ծննդից հետո, ես սկսեցի սառնություն զգալ նրանից։

Միևնույն ժամանակ, նա չէր ապահովում մեր ընտանիքին, տան մեջ տղամարդու գործեր չէր կատարում և երեխաների հարցում առանձնապես չէր օգնում: Տրամաբանական հարց է ծագում․ <<Այդ դեպքում ինչի՜ս է պետք այդպիսի ամուսինը>>: Սերը երևի կույր է, ուստի ես չէի ուզում որևէ բան տեսնել: Փորձում էի խոսել, բայց ի պատասխան ստում էր կամ էլ լռում, ոչինչ չի փոխվել: Ես մասամբ նույնիսկ երախտապարտ եմ այդ աղջկան, քանի որ նա բացեց աչքերս։

Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ ցանկանում նրա հետ ակողին կիսել, քանի որ նա իրեն չի պահում իսկական տղամարդուն վայել։ Բոլոր խնդիրները ես ինքնուրույն եմ լուծում, դա էլ քիչ է, ինձնից գումար է պահանջում:

Բայց, այնուամենայնիվ, այս ամենը շատ ցավոտ է և միևնույն ժամանակ զզվելի: Շատ դժվար է, երբ որդիս հարցնում է, թե որտեղ է հայրիկը, որ շատ է կարոտում նրան, իսկ ես ոչինչ չեմ կարողանում բացատրել երեխայիս: Ես ունեի մեծ ընտանիք, և արդյունքում ես դարձա միայնակ մայր: Բարեբախտաբար, ես ունեմ ապրելու տեղ, և կարող եմ հանգիստ գումար վաստակել:

Ես պարզապես շատ եմ ուզում հասկանալ, թե որտեղ եմ ես սխալվել, որպեսզի դա նորից չկրկնեմ: Ամուսինս ասում է, որ խնդիրն իմ մեջ չէ… Կարծում եմ ես շատ փափուկ եմ եղել, շատ եմ վստահել և շատ եմ ներել։ Պետք է ուշադիր լինեի նրա ամեն քայլին և ստուգեի հեռախոսը… Բայց ես դա չէի ցանկանում, քանի որ չէի կարող զբաղվել լրտեսությամբ, դա իմը չէր:

Խնդրում եմ օգնեք ինձ Ձեր խորհուրդներով․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 467 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: