Ձեր խոլորձը, որը հայտնի է որպես օրխիդեա, շաբաթական 1 անգամ ունի բնական սնուցման կարիք: Այս բնական պարարտանյութը ոչ միայն կսնուցի բույսը օգտակար նյութերով, այլև կապահովի պաշտպանություն՝ տարատեսակ հիվանդություններից ու վնասարար միջատներից: Տվյալ պայմաններում խոլորձն իրեն կզգա հարմարավետ, ակտիվ կաճի, նոր ծաղկացողուններ կտա:
Ինչպես պատրաստել.
Վերցրեք փոքր սոխի կեսը, բարակ կտրատեք կեղևի հետ միասին, լցրեք 1լ եռացող ջուր: Ծածկեք կափարիչով ու թողեք 24 ժամով:
Նախապատրաստեք 3ճ.գ. բրինձ: Առանձին տարայի մեջ լցրեք բրինձը, ավեացրեք 1լ սենյակային ջերմաստիճանի ջուր: Դա նույնպես թողեք 24 ժամով:
Հաջորդ օրը քամեք երկու տարաների հեղուկը, խառնեք: Այդպես կստանաք երկակի սնուցում ձեր խոլորձի համար:
Կիրառման եղանակ.
Ստացված թուրմով սրբեք ծաղկի տերևները՝ երկու կողմից:
Բացի այդ ծաղկամանը դրեք որևէ մեծ տարայի մեջ, ու այնքան թուրմ լցրեք, մինչ այն կսկսի թափվել:
Բամբակով փակեք տերևների խոռոչները և հեղուկացրի միջոցով թուրմով մշակեք ամբողջ բույսը:
Կես ժամից հանեք բամբակները, հանեք ծաղկամանը ջրից և դատարկեք ավելորդ հեղուկը:
Տվյալ պրոցեդուրան պետք է կրկնել շաբաթական 1 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը