Թուրք-քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Երբևէ մտքովս չէր անցնի, որ ես մի օր ՃՈ-ի նման արարք կտեսնեմ ճանապարհին, ավելին՝ ֆեյսում առիթ կունենամ իրենց մասին լավը խոսալու: Ես միշտ ճանապարհներին եմ ու երբեք մի լավ բան չէի տեսել…
Երևան — Սևան մայրուղու վրա է, դեպի Սևան ուղղությունը, ՃՈ-ի ոստիկանները փորձում են օգտակար լինել քաղաքացուն, ում մեքենան անսարք է, ավելին, կանգնեցնում են մեկ այլ մեքենա, որպեսզի նրանից անհրաժեշտ գործիք ուզեն, մեքենան սարքի գցելու համար… Երկրում բան ա փոխվել… Ժամանակին Վրաստանին նախանձով էի նայում… Ապրեք, տղերք: Բորտի համարները երևումա, ով տեղեկություն ունի էս բորտի էկիպաժի մասին ինձ ասեք, իրանց պիտի պատիվ տամ…