ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՍ ԴՈՒՐՍ ԵԿԱ  «ՍԵՎ ԳՈՏՈՒՑ»

Երբ հայրս մահացավ, և վեց ամիս անց մորս մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ, կյանքս մեկընդմիշտ  փոխվեց:

Ես սովորական «լավ տղա» էի, ում մոտ կյանքում ոչ մի լուրջ խնդիր երբևէ չէր եղել, միշտ շրջապատված էի ծնողներիս ջերմ և հոգատար վերաբերմունքով: Եվ հանկարծ հին կյանքը փլվեց՝ առանց իմ թույլտվության:

Ես ուժերս հավաքեցի և որոշ ժամանակ փորձում էի դիմադրել, հետո անցա սև գոտին: Ասես մոռացել էի ուրախանալ: Այն բաները, որոնք նախկինում ուրախություն էին պատճառում, դադարեցին ինձ հետաքրքրել: Գլխումս անընդհատ պտտվում էր նույն ձանձրալի սկավառակը: Կարոտը, դյուրագրգռությունն ու անբացատրելի անհանգստությունը դարձան իմ մշտական ուղեկիցները …

Ես դիմեցի բժշկի, ով ինձ նշանակեց հակադեպրեսանտներ: Նա երեք տարբեր ժամանակակից դեղամիջոցներ նշանակեց, բայց դրանք ոչ մի արդյունք չտվեցին. դա պարզելու համար պահանջվեց մի քանի ամիս: Չորրորդ հակադեպրեսանտն  այնպիսի կողմնակի ազդեցություն թողեց, որ դրա թողած հետևանքների համար ստիպված էին առանձին բուժում ստանալ: Դրանից հետո որևէ հաբ փորձելու ցանկությունն ամբողջովին անհետացավ: Ես սկսեցի այլ ելքեր փնտրել  և գտա:

Ժամանակի  խնայողության համար միայն կպատմեմ այն մասին, թե ինչն է օգնել:

Ի՞նչ է պտտվում քո գլխում:

Առաջին օգտակար բանը, որ ես բացահայտեցի, գիտակցության մեդիտացիան էր: Ավելի ճիշտ՝ մարդու խելքի, մարդու մտքերի դիտարկումը:

Ես մտածեցի այս եղանակը՝ միաժամանակ միացնելով ժամանակաչափը և ձայնագրիչը՝  բարձրաձայն ասում էի գլխումս ծնված բոլոր մտքերը: Երբ նրանք կրկնվում էին, նորից էի ասում: Տարբեր ժամեր էի հատկացնում՝ ըստ իրավիճակի՝ տասից քսան րոպե: Երբեմն տանը, առավոտյան կամ երեկոյան: Երբեմն ցերեկը՝ աշխատանքի ընդմիջման ընթացքում: Օրվա մեջ մի քանի անգամ  լսում էի այդ գրառումները, և մտքեր էին ծնվում ձայնագրված մտքերի մասին: Ես նաև դիտարկում էի, թե ինչպիսի արձագանքներ և հույզեր եմ ունենում  լսելիս:

Իմանալով, թե ինչ եմ ես մտածում այդ պահին, նման է մութ ձեղնահարկի խորքում լապտեր վառելուն. Այնտեղ հայտնաբերում ես, թե ինչ կա և ինչ է եղել, բայց դու դրա մասին չգիտեիր:

Ես հասկացա, որ գլխումս շատ հաճախ որոշակի մտքեր են պտտվում՝ հոռետեսական, մռայլ, ողբերգական, քննադատական: Անկեղծ ասած՝  այդ ժամանակ այս հայտնագործությունից հետո չկար  ո՛չ ուրախություն, ո՛չ թեթևություն: Այժմ կարող եմ ասել, որ դա կարևոր քայլ էր հուսահատության դեմ իմ պայքարում:

Ես հասկացա, որ ուղիղ կապ կա այդ «սևացող» մտքերի և իմ ընկճված վիճակի միջև: Այնուամենայնիվ, ես ոչինչ չէի կարող անել: Իմ կարծիքով՝ մտքերս համոզիչ էին, ես հավատում էի դրանց, ճիշտ էի համարում: Եվ «նորից վերարտադրել»՝ ուղղակի  անհնար էր գլխում այն վերանայել:

Այսպիսով, ես անցա գրելու սովորությանը. երկրորդ քայլը, որն օգնեց ինձ դուրս գալ «սև գոտուց»:

Թղթին հանձնել կյանքի նկատմամբ վերաբերմունքդ

Գնեցի սովորական դպրոցական տետր և սկսեցի այնտեղ գրել իմ ընկճված մտքերը: Դրանք համարյա չէին զանազանվում  իրարից: Խոսքն այն մասին էր, թե ինչպիսին եմ ես, ինչպես եմ ապրում, ինչպես է դասավորվում իմ կյանքը, ինչ է սպասվում ինձ ապագայում: Այս ամենը, իհա՛րկե, «մինուս» նշանով:

Երբ միևնույն գաղափարները կրկնվեցին, ես մտքերս խմբավորեցի ըստ թեմաների: Դրանց թվում էին անձնական կյանքի թեման, առողջությունը, ֆինանսական իրավիճակը, ինչպես նաև ինքնաիրացման, հաջողության և նվաճումների թեման: Իհա՛րկե, հիմնականում բացասական:

Այս փուլում արդեն գիտեի իմ բացասական մտքերն այնքան լավ, որ դրանք սկսեցի ճանաչել «երկու նոտայից»։

Այն բանից հետո, երբ հիմնական բացասական գաղափարները խմբավորվեցին ըստ թեմաների, ես  փորձեցի դրանց գրավոր մեկնաբանել, կասկածի տակ դնել և նույնիսկ վիճարկել:

Ես դա արեցի տարբեր կերպ: Օրինակ՝  կազմեցի  դրական իրադարձությունների  ցուցակ՝ իմ ամբողջ կյանքի ընթացքում հաջողությունների  և տեսա, թե որքան շատ են եղել (և կան) լավ բաները: Մի բան, որով կարող եք ուրախանալ, ինչն արժե գնահատել, և ինչի համար պետք է շնորհակալ լինեք ուրիշներին, ինքներդ ձեզ, ճակատագրին:

Ես զգացի, որ շատ կարևոր է լավը հիշելը: Եվ սկսեցի աշխատել դրա վրա: Վերստին կազմեցի հաջողությունների ցանկը՝ բաժանված խմբերի՝ մարդկանց, վայրերի, հանգամանքների, իրադարձությունների, իրերի, քարտեզի տեսքով դրական կետերով նշեցի: Այսպիսով, ցնցվեցի այն սովորական պատկերացումից, որ բոլորը վատն են: Ո՛չ, ակնհայտ է, որ ոչ բոլորն են վատը:

Ճանաչե՛ք ինքներդ Ձեզ և ընդունե՛ք այնպիսին, ինչպիսին  կան

Բացասական աշխարհայացքի ամբողջ համակարգի կենտրոնը իմ կարծիքն էր իմ մասին: Այս «ամրոցը» երկար ժամանակ չէր հանձնվում: Եվ ինձ օգնեց մարդկանց կերպարների բնութագրերի վերաբերյալ իմացությունս:

Ուսումնասիրելով իմ բնավորությունը՝ ես իմացա, թե ինչպես են իմ բնավորության գծերը, հատկությունները ազդել և շարունակում ազդել իմ ապրումների, մտքերի, որոշումների, գործողությունների վրա: Աստիճանաբար, ինքս ինձ հասկանալով, ներեցի ինձ: Սովորեցի ինձ համեմատել ուրիշ բնավորություն ունեցող այլ մարդկանց հետ: Դա մեծ հաղթանակ էր:

Ես շատ վատը չեմ: Յուրաքանչյուր ոք պարզապես ունի իր ներքին աշխարհը՝ կառուցված իր ձևով, իր ուժեղ և թույլ կողմերով: Դա տրված էր, և ինձ մոտ ստացվեց աստիճանաբար ընդունել այն, նշանակում է և ինձ՝ այնպիսին, ինչպիսին կամ:

Այս աշխատանքի ընթացքում պարզ դարձավ, որ պետք է ինձ հանգիստ, ներդաշնակ վիճակի բերեմ, ուստի հարկավոր էր ինքնակարգավորման ինչ-որ համակարգ: Փորձարկման միջոցով գտա, թե ինչն է ինձ հարմար, ինչն է գործում. սա չինական բժշկություն է և ցիգունի կամ յոգայի հոգևոր փորձ:

Մարզումների ժամանակ համատեղվում են մարմնի և գիտակցության աշխատանքները: Դա շատ ավելի արդյունավետ է, քան առանձին-առանձին: Կան բազմաթիվ տարբեր տեսակներ, ուղղություններ, ցիգունի դպրոցներ: Ուսումնասիրեցի, փորձեցի, տեսա, թե ինչ եմ ստանում, և թե ինչն է արդյունք տալիս:

Աստիճանաբար ես մշակեցի վարժությունների և պրակտիկայի իմ սեփական շարքը: Ես դրան ավելացրի ինքնաներշնչում՝ առողջության, բարեկեցության մասին, և սա նույնպես կարևոր բաղադրիչ էր ճգնաժամի հաղթահարման գործում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 163 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: