Մեկ լավ ընկերուհի ունենալը լավ է, սակայն ավելի լավ է, որ մի քանիսը լինեն և տարբեր բնավորությամբ:
Positive-ը առաջարկում է ծանոթանալ ընկերուհիների 7 տեսակին, որոնք ձեր կողքին կարող են լինել կյանքի տարբեր իրավիճակներում և միշտ:
1. Ընկերուհի, որը ձեր կողքին է ողջ կյանքում
Նա մեծացել է ձեր կողքին և տեղյակ է ձեր կյանքի բոլոր մանրամասներին: Նա ձեզ կես խոսքից հասկանում է: Դուք գիտեք միմյանց մասին ամեն ինչ՝ ներառյալ ձեր բոլոր թերությունները, և ընդունում եք միմյանց այնպիսին, ինչպիսին կաք:
2. Ոգեշնչող ընկերուհի
Ընկերուհու այդ տեսակը հանգստություն է ճառագում, հավանաբար այն պատճառով, որ նա ակտիվ կյանքով է ապրում, լինի դա էքսկուրսիա դեպի Կիլիմանջարո, ճանապարհորդություն բուդդայական մենաստաններով կամ էլ բարդագույն նախագծեր իր նոր աշխատավայրում: Նա ձեզ հնարավորություն է տալիս ակամա համեմատվելու իր հետ և նոր գաղափարներ է ներշնչում ձեզ: Նա ձեր մոտիվատորն է, ձեր մեջ տեսնում է լավագույն հատկանիշները, իսկ դուք դրանից ավելի ինքնավստահ եք դառնում:
3. Վստահելի անձնավորություն
Նա հուսալի է բոլոր հարաբերություններում: Նա միշտ ձեր կողքին է դժվար պահերին: Նա կթողնի ամեն ինչ ձեզ հուսալի հենարան լինելու համար ցանկացած պահի: Դուք վստահում եք նրան, իսկ նա պատասխանատու է զգում ձեր վստահության համար: Եթե դուք նրան գաղտնիք վստահեք, նա իր հետ գերեզման կտանի այդ գաղտնիքը:
4. Ընկերուհի, որի հետ դուք ընդհանուր փորձ ունեք
Դուք ընդհանուր խնդիրներ ունեք և միասին հաղթահարում եք դրանք: Ընկերուհու այդ տեսակը կարող է տարբեր լինել՝ կախված նրանից, թե կյանքի որ շրջանում եք դուք: Եթե դուք երիտասարդ մայրիկ եք, նա էլ է երիտասարդ, եթե դուք ընկճախտով եք տառապում, նա էլ կամ անցել է դրա միջով, կամ անցնում է: Դուք օգնում եք միմյանց հաղթահարելու նույն խնդիրը:
5. Դրամայի թագուհին
Նման է այն տեսակին, որին դուք կամենում եք միանգամից հեռացնել ձեր խմբից: Մի շտապեք. փոքր-ինչ խենթ և զգացմունքային ընկերուհին նրա համար է, որ դուք նրան տեսնելով՝ լավ զգաք, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է: Դուք ինքներդ կարող եք նրա համար դառնալ ոգեշնչող ընկերուհի:
6. Հոգեկից քույր
Նրա հետ հաճելի է նույնիսկ լռելը: Նա կարող է ձեր մտերիմ բարեկամը լինել, հարևանուհին կամ հարազատ քույրը: Նրա կողքին դուք ձեզ շատ հանգիստ եք զգում, ասես տանը լինեք: Միասին կարող եք ժամերով լուռ նստել, հեռուստացույց դիտել: Դա բավականին խոր բարեկամություն է:
7. Նոր ընկերուհի
Որոշ մարդիկ տարիքի հետ դադարում են նոր ընկերներ ձեռք բերել, սակայն նոր ընկերները մեծացնում են ձեր կյանքի հորիզոնը և հարստացնում ձեր սոցիալական կյանքը: Ձեր նոր ընկերուհին կարող է ժամանակի ընթացքում վերաճել ընկերուհու նոր տեսակի:
Նյութը հրապարակման պատրաստեց Positive-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին