Ընդամենը 30 վայրկյանում հեռացրեք ժանգը ցանկացած մակերևույթից

Աղջիկներ, ես Ձեզ կասեմ մի գաղտնիք: Իմ լոգարանն ու զուգարանը պարզապես փայլում են, և բոլորը շնորհիվ նոր մաքրող միջոցի, որը ես գտա ինձ համար: Այն շատ հեշտ է պատրաստվում, իսկ արժեքը 25 անգամ ավելի էժան է, քան խանութից գնված սովորական միջոցները:

Իմ բոլոր ընկերներն արդեն օգտագործում են այս միջոցը, և Դուք նույնպես չեք չզղջաք դրա համար: Ես երաշխավորում եմ:

Մենք օգտագործում ենք ինքնաշեն միջոցներ բաղնիքը ժանգից մաքրելու համար: Սա հայտնի ամոնիակի և ջրածնի պերօքսիդի լուծույթն է, որը վաճառվում է բոլոր դեղատներում:

Ինչպես պետք է պատրաստեք այս լուծույթը.

  • Վերցրեք ապակե տարա (կես լիտր բանկա) և լվացեք այն հոսող ջրի տակ և չորացրեք այն սրբիչով։
  • Հագեք ձեռնոցներ և բանկայի մեջ լցրեք 100 գրամ ամոնիակ։
  • Ավելացրեք 50 գրամ անուշադրի սպիրտ և ջրածնի պերօքսիդ։
  • Լուծույթը խառնեք՝ բանկան թափահարելով։
  • Լուծույթը լցրեք մաքուր կտորի վրա և մաքրեք բաղնիքի այն հատվածները, որոնց վրա ձևավորվել է ժանգ։
  • Այն թողեք 10-15 րոպե, ապա լվացեք հոսող ջրով:

Տունը մաքրելու համար պարզ և հնարամիտ հնարքներ:

Մենք փորձում ենք հեշտացնել Ձեր կյանքը և միասին մի քանի նոր հնարքներ ստեղծել, որոնք կօգնեն Ձեզ կատարել տնային աշխատանքները:

Մաքրենք լոգարանի առավել կեղտոտ առարկաները․

  • Լոգարանի հին վարագույրը նման կլինի խանութից նոր գնվածի, եթե բոլոր կեղտոտ հատվածները և նույնիսկ դեղնություն ու բորբոս ունեցող հատվածները լվանաք լուծույթով, որը բաղկացած է ջրածնի պերօքսիդի և ջրի հավասար մասերով:
  • Ատամի խոզանակները մանրէներից մաքրելու համար դրանք ներծծեք քացախի մեջ մեկ ժամով: Դրանից հետո լավ լվացեք հոսող ջրի տակ:

Լոգարանի սպիտակության համար․

  • Ջրածնի պերօքսիդը լավ օգնում է կրաքարի, դեղին բծերի և մոխրագույն մակերեսների դեմ: Հեղուկացիրի օգնությամբ լուծույթը փչեք բաղնիքի մակերեսով, թողեք կես ժամ, ապա լավ լվացեք տաք ջրով:
  • Դուք կարող եք հեշտությամբ մաքրել լոգարանի մակերեսը, եթե դրա վրա շաղ տաք սոդա և մի քանի րոպե հետո լցնում քացախ: Դրանից հետո անհրաժեշտ է թեթևակիորեն խոզանակով քերեք մակերեսը և լվանաք տաք ջրով:
  • Դուք կարող եք մաքրել լոգարանն օգտագործելով քացախի և աղի խառնուրդ: Բաղադրությունը խառնում ենք 1: 1 հարաբերակցությամբ և դրանով մաքրում ենք լոգարանը:

Մաքրեք լոգարանի սալիկների կարերը․

  • Սովորական սպիտակ պարաֆինային մոմ օգտագործելով, սալիկների միջև ընկած հատվածներում կարող եք ազատվել բորբոսից, մուգ և կեղտոտ ավանդներից: Դա անելու համար հարկավոր է մի քանի անգամ քսել մոմը կեղտոտ կարի երկայնքով: Դա օգնում է մաքրել և պաշտպանել կարերը բորբոսից և կեղտից:
  • Լցրեք խմորի սոդա մի ամանի մեջ, վերցրեք այն ջրի մեջ ներծծված ավելորդ ատամի խոզանակով և մաքրեք կեղտոտ հատվածները: Մաքրումից հետո մակերեսը տաք ջրով լվացեք: Սալիկի կարերը կսկսեն փայլել։
  • Ջրածնի պերօքսիդի հետ խառնեք տաք ջուր 2: 1 համամասնությամբ և, այս լուծույթի մեջ թացացնելով խոզանակ կամ սպունգ և մաքրեք սալիկների կարերը:

Մաքրեք լվացքի մեքենան․

Մենք լվանում ենք լվացքի մեքենան երեք ամիսը 1 անգամ:

Կիտրոնաթթուն կօգնի մաքրել լվացքի մեքենան: Փոշու խցիկի մեջ լցրեք 60 գրամ կիտրոնաթթու: Եվ միացրեք այն առավելագույն բարձր ջերմաստիճանի տակ:

Պատրաստենք մի պարզ, բայց արդյունավետ միջոց, որը կարգի կբերի լվացքի մեքենան․

Անհրաժեշտ է․

  • 2 բաժակ քացախ,
  • 1\4 բաժակ խմորի սոդա,
  • 1\4 բաժակ ջուր,
  • Սպունգ։
  • Պատրաստումը․

Մի ամանի մեջ խառնեք ջուր և սոդա: Լցրեք այս լուծույթը փոշու խցիկի մեջ: Իսկ քացախը լցրեք լվացքի մեքենայի թմբուկի մեջ և միացրեք մեքենան նորմալ լվացման ռեժիմի տակ: Ցիկլը ավարտելուց հետո մաքրեք բոլոր ռետինե բարձիկները և դուռը սպունգով: Չորացրեք թմբուկը՝ դւռը  բաց թողնելով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 398 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: