Էրեբունիում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազ մագեր իներ տեղա փոխող օդանավը

Էրեբունիում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը:

Քիչ առաջ Էրեբունի օդանավակայանում վայրէջք կատարեց Ադրբեջանից Հայաստան ռազմագերիներ տեղափոխող օդանավը։ Լրատվամիջոցների հետ զրույցում, տեղեկությունը հաստատեց նաև Բորիս Ավագյանը։

Ռազմագերիներ Ռոբերտ Վարդանյանը, Սամվել Շուխյանը և Սեյրան Թամրազյանը քիչ առաջ Բաքվից ժամանեցին Երևան: Նրանց ուղեկցում էր Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Տղաներն անմիջապես տեղափոխվեցին հիվանդանոց՝ բուժզննման:

Երեք ռազմագերիները Հայաստան են վերադառնում բացառապես Ռուսաստանի կառավարության, ՌԴ ՊՆ-ի և անձամբ գեներալ Մուրադովի ջանքերով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԻ նախկին փոխնախարար Բորիս Ավագյան

Նշենք, որ այս պահին «Էրեբունի» օդանավակայանի տարածքում իրենց զավակներին են սպասում շուրջ 7 ամիս ադրբեջանական գերության մեջ անցկացրած տղաների հարազատները:

(Visited 59 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: