Էս օրը 12-ի Բ գոռալու, սիգնալ տալու, բեմում լացելու, սիրահարվելու օր ա

Էս օրը 12-ի Բ գոռալու, սիգնալ տալու, բեմում լացելու, սիրահարվելու օր ա: Էսօր դպրոցները կավարտեն երեխեք, որոնց մի մասը ցավոք ապագայում պետության համար բեռ կդառնա: Կավարտեն երեխեք, որոնք էդ ու այլ բեռներ կկրեն իրենց ուսերին: Նաև երեխեք, որոնց անունով դպրոցներում դասասենյակներ, դպրոցներ ու փողոցներ կանվանակոչվեն: Թող առաջին տեսակը քիչ լինի:

Թող դահլիճում նստած ուսուցիչները սպասեն ոչ թե իրենց ստանալիք նվերներին այլ պարբերաբար իրենց այցի եկող աշակերտներին: Թող ժպիտը լինի անկեղծ: Թող հարգանքը քծնանքի չվերածվի:
Աստված բոլորիս պահապան:

Աղասի Միքայելյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями: