Զինվորի կյանքը նախ փրկել է զինակից ընկերը. Տոնոյանը կենտրոնական հոսպիտալում էր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր երեկոյան այցելել է վիրավորում ստացած ժամկետային զինծառայողին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց կենտրոնական հոսպիտալ։ Նախարարը առաջին հերթին հանդիպեց սույն թվականի մայիսի 13-14 ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, ով արդեն ունի հստակ գիտակցություն։ Նախարար Դ.Տոնոյանը զրուցեց վիրավոր Շ. Պետրոսյանի հետ, ով կամենում էր շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։

ՊՆ Դավիթ Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի և բժիշկների հետ»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 13–ի լույս 14–ի գիշերը հրազենային ծանր վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Մայիսի 15–ին նրան տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Понравилась статья? Поделиться с друзьями: