Զավակներս ամուսնացել և ապրում էին իրենց կյանքով, իսկ մեր մասին չէին էլ հիշում․ Մի օր որոշեցի նրանց գլխին «օյին խաղալ»․․․Զանգեցի որդուս ու ասցի, որ ես ու կինս հոգնել ենք իրարից, պատրաստվում ենք ամուսնալուծվել։ Ուրիշ քաղաքում ապրող երեխան երի համար իսկական շոկ էր․․․
Ֆինիքս քաղաքում բնակվող հայրը զանգում է Նյու-Յորքում ապրող իր մեծահասակ որդուն Գոհաբանության օրվա նախօրեին ու աս ում․
-Չեմ ուզում փչացնել քո տոնը, բայց ստիպված եմ ասել․ ես ու մայրդ բաժանվում ենք։ 45 տարվա տառապանքը բավական է։
-Հայրիկ, ի՞նչ ես խոսում, ի՞նչ ես ասում։
-Մենք էլ չենք ուզում տեսնել իրար, -ասում է հայրը, -մենք հոգնել ենք միմյանցից։ Իսկ քրոջդ կարող ես ինքդ զանգել ու պատմել։ Էլ ոչ
մեկի հետ խոսելու տրամադրություն չունեմ։
Շոկի ենթարկված տղան զանգում է Չիկագոյում բնակվող քրոջն ու պատմում հոր ասածները։
-Գրողը տանի, ես հոգ կտանեմ, եղբայրս, նրանք չեն բաժանվի։ Ես կհաշտեցնեմ նրանց։
Աղջիկը անմիջապես զանգահարում է հորը ու ասում․
-Դուք չեք բաժանվի։ Սպասիր, ոչինչ մի արեք։ Առավոտյան ես ու եղբայրս կգանք, կհասնենք տուն, միայն թե հիմարություններ չանեք, ոչինչ չձեռնարկեք։ Լսու՞մ ես, հայրիկ։
-Կփորձեմ, -հակիրճ պատասխանում է տղամարդը, անջատում հեռախոսը ու ժպտալով նայելով կնոջը՝ ասում․
-Սիրելիս, գնա մեծ ընթրիք պատրաստելու, վաղը մեր երեխաները կգան ու մենք միասին կնշենք տոնը։ Քեզ խոստացել էի, չէ՞։