Եu hարազաs մայր nւնեմ, չեմ կարnղ fեզ մամա աuել,-աuաց հարuu․ Իuկ երբ sարիներ անց ամnւuնացավ իր nրդին․

Ես հարազատ մայրիկ ունեմ, չեմ կարող քեզ մայրիկ ասել,-ասաց հարսս․ Երբ ամուսնացավ իր որդին․․․

Երբ Ելենը ամուսնանում էր, մինչ հարսանիքը նա ինքն իրեն խոստացել էր, որ սկեսուրին երբեք մայրիկ չի ան-վանելու:

«Ես ունեմ մայրիկ,- մտա ծում էր նա, -ինչի հա մար էլի ինչ-որ մեկին մայրիկ անվանեմ…»․Ելենի սկե-սուրը լուրջ, պահանջկոտ կին էր, բայց չար չէր:

Սկզբի ժամանակները նա երեխաներին օգնում էր գումարով, դրա համար էլ շատ արագ կարողացան գնել բնա-կարան և մեքենա: Սակայն Ելենը առաջվա պես նրան դիմում էր «դուք»-ով:Մի անգամ տիկին Թամարան ասաց հարսին.

-Քո որդիները արդեն մեծ տղաներ են, իսկ դու ինձ դեռ «դուք»-ով ես դիմում,— փորձեց հաս կացնել, որ երբեք իրեն մայրիկ չի անվանել:

-Կարող եմ ձեզ անուն-հայրանունով դիմել, -ժպտալով պատասխանեց հարսը:

Սկեսուրը լռեց և այլևս չվերադարձավ այդ խոսակցո ւթյանը:Երբ Ելենի ավագ որդին պատ րաստվում էր ամուս-նանալ, նա միանգամից որոշեց, որ կնեղանա, եթե հարսն իրեն չանվանի մայրիկ:«Չեմ ուզում սկեսուրիս պես լի-նել, ամբողջ կյանքս սպասել, որ ինձ մայրիկ անվանեն…»

Հենց հարսանիքի օրը երիտասարդ հարսիկը նվերն ընդունելու պահին անկեղծորեն ասաց Ելենին.

-Շնորհակալ եմ, մայրիկ:

Ելենը կարծեց, որ դա պատահական ստացվեց, հուզմունիքց: Բայց մյուս օրը հարսը նորից այդպես դիմեց իրեն: Ելենն այնքան ուրախացավ,դա այնքան հաճելի էր:Մյուս օրը Ելենը որոշեց գնալ սկեսուրի տուն,ինքն էլ չէր հաս-կանում, թե ինչի համար:Նա չէր էլ պատրաստվում նրան մայրիկ անվանել, սակայն թեյ խմելիս բերանից դուրս թռավ.

-Լավ դե, մայրիկ, թող միայն մուրաբա լինի թեյի հետ,- և իսկույն լռեց:

Ելենի համար ան սովոր էր. առաջին անգամ կյան քում սկեսո ւրին այդպես դիմեց: Տիկին Թամարան ձևացրեց, իբր արտասովոր բան չի եղել, սա կայն դեմքի արտահայ տությունը փոխվեց, թեթև ժպիտ եկավ:

Տան ճանապարհին Ելենը զգաց, որ հոգում թեթևո ւթյուն կա: Մի փոքր էլ տխուր էր, որ այդքան տարի սկեսու-րին մայրիկ չի ասել, բայց հույս էր տա լիս այն, որ ուշ չէ սխալը ուղղելու համար:

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: