Երեխուս հետ գիշերը խոսեցի ու քնեցի. առավոտյան արթնացա ու էս զուլումը եկել էր գլխներիս, հասանք հիվանդանոց, երեխուս ձեռքը բռնեցի ու աչքերը փակվեցին. բայց այդ պահին գիտեք՝ ի՞նչ շարժում արեց

10 տարի երեխա չեմ ունեցել, էլ չգիտեինք` ինչ անել ու մեկ էլ հղիացա: Աշխարհով մեկ էինք եղել, հեքիաթի պես մի բան էր Արշակիս ծնունդը: Ցավոք էլ երեխա չունեցանք, բայց Արշակս փոխեց մեր կյանքը, նա մի նոր շունչ բերեց մեր ընտանիք: Հպարտանում էի տղովս, դպրոցը գերազանցությամբ ավարտեց, ընդունվեց համալսարան ու տարան բանակ:

 

Մեկ տարավա ծառայող էր, էս վերջին դեպքերի պատճառով տւարել էին Վարդենիս: Ինձ ստում էին ու ասում, դիրքեր չեն հանել երեխեքին, ապահով վայրում են: Բայց դե չէր զանգում, ես զգում էի, որ մի բան այն չի, մի օր վեր կացա, ամուսնուս ասեցի մեքենան հանի գնում ենք երեխուս մոտ: Ես պետք ա իմ աչքով տեսեմ երեխուս, որ հանգստանամ: Ամուսինս ասեց էսօր էլ համբերի ու առավոտյան կգնանք:

Էն էլ առավոտյան արթնացա էն ձայներից, որ ամուսինս տալիս էր գլխին, ամեն բան պարզ էր, բայց չէի հավատում, Արշակս չէր կարող ինձ թողել: Մի քանի ժամ անց արդեն երեխես Երևանում էր, գնացինք տեսնելու, հասանք հիվանդանոց ձեռքը բռնեցի ու երեխես աչքերը փակեց: Հենց ձեռքս բռնեցի զգացի ոնց սեխմեց, ոնց որ սպասեր ինձ ու նոր հոգին տար: Գլուխս պատերով եմ տալիս էս վշտից, իմ ապրելն էլ կոպեկի արժեք չունի:

աղբյուր

(Visited 1 803 times, 96 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: