Երբ 9 տարեկան էի, խորթ մայրս ինձ տարավ գրադարան․․․ Նրան էի սպասում, երբ ինձ մի տղամարդ մոտեցավ․․․

Երբ 9 տարեկան էի, խորթ մորս խնդրեցի ինձ գրադարան տանել։ Ցավոք, նա ամենալավ մայրը չէ․․․ Նա ինձ տարավ, մի քանի մետր չհասած, ասաց, որ ես գնամ ներս, իսկ ինքը գործեր ունի, ու 1 ժամից կգա իմ հետևից։ 

Ես վազեցի գրադարանի մոտ, սակայն հայտնաբերեցի, որ փակ է, ոչ աշխատանքային օր էր իրենց մոտ։ Ես պատկերացում չունեի, թե ինչ անեմ։ Կանգնած մնացի դռան մոտ, բայց զգում էի, որ ոտքերս վախից դողում են, ու ես շատ եմ անհանգստանում։ Մոտակայքում ոչ մի ծանոթ մարդ չկար, ես ինձ լքված ու միայնակ էի զգում։ Մոտ 15 րապե անշարժ կանգնած էի մնացել, նայում էի մարդկանց, մեքենաներին, ավտոբուսներին․․․ Հույս ունեի, որ հեսա կտեսնեմ խորթ մորս, թեպետ գիտեի, որ 1 ժամից շուտ չի գա։

Հանկարծ նկատեցի, որ մի երիտասարդ տղա է ինձանից քիչ հեռու կանգնել ու ինձ է նայում։ Ես վատ եմ տեսնում, նկատելով նրան՝ դրեցի ակնոցս։

Քեզ մոտ ամեն ինչ լավ է՞, — հարցրեց նա։

Ես ուղղակի գլխով արեցի, քանի որ վախենում էի և նրանից, և ստեղծված իրավիճակից։

Քո հետևից որևէ մեկը գալու՞ է, -շարունակեց երիտասարդը։

Ես նորից գլխով դրական պատասխան տվեցի։

Լավ, էտ դեպքում ես քեզ հետ կսպասեմ։

Ես ոչինչ չասացի, ուղղակի շարունակեցի սպասել․․․ Բայց դողս չէր անցնում։ Այդպես հաջորդ երևի կես ժամվա ընթացքում այդ երիտասարդը ինձանից հեռու կանգնած սպասում էր։ Նա չէր մոտենում ինձ, որ չվախենամ, բայց ես ինձ ապահով էի զգում․․․

 

 

Վերջապես հեռվից նկատեցի խորթ մորս։ Վազեցի նրա մոտ՝ ուղղակի հայացք գցելով ինձ օգնած անծանոթի վրա, թեպետ նա ավելիին էր արժանի․․․

Այս պատմությունը մինչ օրս ջերմասցնում է հոգիս։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

 

(Visited 618 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: