Վերջին շրջանում սկսել էի նկատել, որ մեր տնից սովորական մթերք է անհետանում։ Նպարեղեն, խնձոր, քաղցրավենիք։ Իմ ուշադրությունն ամենից շատ գրվեց այն, որ անհետացավ հացն ու մի տուփ կարագը։
Լուռ հետևում էի, որ հասկանամ, թե ինչ է կատարվում։ Ու շատ շուտ բացահայտեցի, որ իմ աղջիկն է ամեն անգամ դպրոց գնալուց առաջ ինչ-որ բան դնում պայուսակի մեջ։
Բնականաբար հացրեցի նրան, իսկ նա արցունքներն աչքերին պատասխանեց, որ իրենց դասարանում մի տղա կա, ով ատում է հանգստյան օրերը, քանի որ մնում է քաղցած։ Դպրոցում երեխաները նախաճաշում են, իսկ տանը այդ տղան նման հնարավորություն չունի։ Ու տեսնելով այդ ամենը՝ աղջիկս որոշել էր օգնել, որ իր համադասարանցին իր կրտսեր եղբոր հետ շաբաթ-կիրակի օրերին ուտելիք ունենա։ Հետաքրքիրն այն է, որ աղջիկս հասկանում է բոլոր նրբությունները․ նա այնպես է տվել սնունդը, որ ոչ ոք չտեսնի, ու երեխաներն իրենց անհարմար չզգան։
Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ ապրում ենք բարեկեցիկ թաղամասում, ու երբեք մտքովս չէր անցնի, որ մեր դպրոցում կան այդ աստիճանի կարիքավոր երեխաներ։ Հասկացա, որ մենք երբեք չենք կարող հստակ իմանալ, թե ով ինչպես և ինչի համար է պայքարում, հասկացա, որ պահանջարկները ոչ միշտ են ակնհայտ։
Խոսեցի ուսուցչուհու հետ, ներկայացրեցի իրավիճակը։ Նա խոստացավ, որ տնօրենի հետ միասին մի լուծում կգտնեն։
Իսկ սնունդ մեր տնից շարունակում է անհետանալ, բայց ես հիմա ինքս եմ այդ ամենը դստերս համար հասանելի տեղում դնում։