Երբ ընկերուհիս խոստովանեց, որ գլուխը Ֆերիով է լվանում, ծիծաղեցի․․․ բայց շատ իզուր

Վերջերս ինձ հյուր էր եկել վաղեմի ընկերուհիներիցս մեկը։ Երկար զրուցեցինք, շոշափեցինք բազմաթիվ թեմաներ, ու խոսակցության ընթացքում նա պատմեց, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մազերը լվանում է Ֆերիով։ Անկեղծ ասած շատ զարմացա։ Բայց երբ նա ասաց, որ սովորական ֆերին լյուքս կարգի ցանկացած շամպունից լավ ազդեցություն է ունենում, հիանալի մաքրում է գլխամաշկը, բացի այդ մազերը չեն էլեկտրականացվում, որոշեցի ինքս էլ փորձել։

Բայց դա առաջին անգամը չէր, երբ լսում էի ֆերիի՝ ոչ բուն նպատակով օգտագործելու մասին։

Օրինակ, եիբ ամուսինս նորոգում է մեքենան, յուղից կեղտոտված ձեռքերը միայն այս հեղուկով են լվացվում։ Բացի այդ, եթե որևէ մակերես, ապակիները շատ են կեղտոտվում, ֆերին հեշտությամբ լուծում է խնդիրը։
Ընկերուհիս պատմեց, որ մի օր միայն ուշ երեկոյան է հայտնաբերել, որ շամպունը վերջացել է, ստիպված վերցրել է ֆերին։ Երբ տեսել է, որ մազերը լվանալուց հետո շքեղ տեսք ունեն, այլևս չի վերադարձել սովորական շամպուններ օգտագործելուն։

  • Ահա թե որոնք են այս մեթոդի առավելությունները․
  • մազերը չեն էլեկտրականացվում;
  • մազերը դառնում են փայլուն;
  • գլխամաշկի քոր չի առաջանում։

Նյութը պատրաստեց ԲԱՐԵՎ ՀԱՅԵՐ կայքը

(Visited 409 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: