Երբ այս աղջկա մազերը մի գիշերում ճերմակեցին, նա ամաչում էր ցույց տալ իրեն… Բայց հետո իր մեջ համարձակություն գտավ…

Այժմ նորաձև է բնականը: Ինչպես կանայք, այդպես էլ տղամարդիկ ցանկանում են, որ մարդիկ տեսնեն և ընդունեն միմյանց այնպիսին, ինչպիսին որ կան իրականում՝  չկենտրոնանալով դրականի կամ բացասականի վրա: Սակայն կան նաև այնպիսիսք, ովքեր օգտվում են պրոֆեսիոնալների ծառայություններից, որպիսի թաքցնեն արտաքինի որոշակի թերություններ:

Երբեմն լինում է այնպես, որ չափազանց դժվար է ցույց տալ իրականությունը՝ արտաքինի մեջ առանց որևէ մի բան փոխելու, առավել ևս երբ շատ ես տարբերվում ուրիշներից:

Օրինակ, Սառա Էյզենմանը, ով ապրում է Արիզոնայում, մի օր երեկոյան պառկեց քնելու, այդ պահին նա սև մազերով էր, իսկ առավոտյան հայտնաբերեց, որ մազերը ամբողջովին ճերմակել են: Նման բան նույնիսկ պատերացնելն է բարդ:

Մի գիշերվա մեջ երիտասարդ աղջկանից նա ծեր կնոջ էր վերածվել:

Բնականաբար, Սառան շատ էր անհանգստանում դրա պատճառով: Սկսեց ներկել մազերը: Նա իր ճերմակած մազերն ընկալում էր որպես ծերացման նշան: Իսկ դրանից հետո էլ նրա մոտ դեպրեսիա սկսվեց: Եվ Սառային անդադար մի հարց էր տանջում. «Ինչու՞ սա ինձ հետ պատահեց»:

Ժամանակի հետ մազերը ներկելը հոգնեցրեց կնոջը: Հղիության ժամանակ նա ցանկանում էր ավելի երիտասարդ և գեղեցիկ տեսք ունենալ, և ճերմակ մազերը թաքացնում էր նույնիսկ ամենամտերիմներից:

Իսկ ահա այսօր նա 37 տարեկան է, և հասկացել է, որ ամեն ինչ փոխվել է: Սառան սկսել է ինքն իրեն սիրով մոտենալ, և դադարել է ներկել մազերը:

Բացի այդ, Սառային սկսել է դուր գալ մազերի երանգը, առավել ևս, այսօր շատերն են հատուկ ընտրում այդ գույնը և ներկում մազերը:

աղբյուր

(Visited 105 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: