Որոշ երեկոներ բացահայտում են ճշմարտությունը այն մասին, թե ինչի ես իրականում արժանի։
Իմ ընկերուհիները ասում էին, որ ես խելքս թռցրել եմ, երբ նորից սկսեցի ուշադրություն դարձնել տղամարդկանց։ Ես 54 տարեկան եմ, ամուսինս լքել էր ինձ, և ես պարզապես ուզում էի նորից զգալ, որ սիրելի և ցանկալի եմ։

Այդ ժամանակ իմ կյանքում հայտնվեց նոր տղամարդ։ Մենք հարևաններ էինք, երբեմն հանդիպում էինք այգում։ Սկզբում՝ կարճ զրույցներ, հետո ընկերություն, և կամաց-կամաց մոտեցանք։
Մի անգամ նա հրավիրեց ինձ հանդիպման։ Ես որոշեցի այն անցկացնել իմ տանը։ Ամեն ինչ գեղեցիկ և ռոմանտիկ էի պատրաստել․ մոմեր, ընթրիք, երաժշտություն և մենք երկուսս։
Ճիշտ ժամը ութին ինչ-որ մեկը թակեց դուռը։ Ես գնացի բացելու… և քարացա տեսածիցս։ Նման բան հաստատ չէի սպասում։
Մուտքի մոտ կանգնած էր իմ նոր տղամարդը՝ առանց ծաղիկների, առանց նվերի, առանց ամենափոքր ուշադրության նշանի։
– Դու լուրջ ես՞, – հարցրի ես՝ չհավատալով աչքերիս։
– Հա ինչ՞, – զարմացավ նա։
– Իսկ որտե՞ղ են ծաղիկները, ուշադրությունը։
Նա ծաղրական ժպտաց․
– Ի՞նչ ծաղիկներ։ Ես տղամարդ եմ , ոչ թե պատանի երիտասարդ ինչ ծաղիկ պետք է նվիրեմ։
Ես հառաչեցի և հանկարծ հասկացա․
– Իսկ ես էլ աղջիկ չեմ, որ ընտրեմ քո նման տղամարդկանց։ Իմ տարիքում ինձ պետք չէ մեկը, ով նույնիսկ մանրուքներում չի հասկանում կնոջ արժեքը։ Ես ջանացի, ամեն ինչ ռոմանտիկ պատրաստեցի… Ավելի լավ է հեռացիր և մոռացիր ինձ։
Դուռը փակվեց։ Մոմերը շարունակում էին վառվել, իսկ ընթրիքս մնաց անշոշափելի։
Հաջորդ օրը ամեն ինչ պատմեցի ընկերուհիներիս։ Ոմանք ասացին, որ ճիշտ եմ արել, որ ավելի շատի եմ արժանի և չպետք է բավարարվեմ փշրանքներով։ Մյուսները պնդում էին, որ ես բաց թողեցի իմ վերջին հնարավորությունը, որ իմ տարիքին պետք է գոնե ինչ-որ մեկին պահել կողքիս։

Եվ ես նստած եմ ու մտածում․ իսկ արժե՞ վախենալ մենակ մնալուց, եթե այլընտրանքը ինքս ինձ դավաճանելն է։