Ես ասում էի կնոջս, որ երեխայի համար կաթ գնելու գումար չունեմ…տնօրենս լսեց մեր խոսակցությունը…

Ես, կինս և մեր 5 ամսական որդին նոր էինք տեղափոխվել մայրաքաղաք: Բարեբախտաբար, շուտ կարողացա տեղավորվել աշխատանքի:

Դեռ 5 օր էի աշխատում, իսկ մինչև աշխատավարձս  1 ամիս կար:

Զանգեց կինս, դուրս եկա միջանցք, որ խոսեմ հետը: Կինս ասում էր, որ երեխայի կաթնախառնուրդը վերջացել է, իսկ ես ասացի.

Картинки по запросу կաթնախառնուրդ

Ես պիտի աշխատեմ, որ գնեմ, իսկ աշխատելու համար ինձ բենզին է պետք: Ես այս պահին գումար չունեմ ոչ բենզինի, ոչ էլ կաթնախառնուրդի համար:

Երբ անջատեցի հեռախոսը, տեսա, որ տնօրենս կանգնած էր այնտեղ, բայց ոչինչ չասաց:

2 ժամ անց նա մոտեցավ ինձ, ասաց, որ իրեն մի քանի ժամով տամ իմ մեքենան: Ես ասացի, որ մեջը բենզին չկա, իսկ նա պատասխանեց, որ  խնդիր չէ, ինքը կլցնի:

Ուշ երեկոյան տնօրենս բերեց մեքենաս և տվեց բանալին: Նստեցի և տեսածս ստիպեց ինձ՝ 30 տարեկան տղամարդուն, մի կերպ զսպել արցունքներս: Նստարանին 10 տուփ կաթնախառնուրդ կար, իսկ կողքը՝ 50 000 դրամ:

Տնօրենս ասաց, որ դա փոքր բոնուս է, և ինքն ակնկալում է, որ հետագայում ես լավ կաշխատեմ…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

(Visited 346 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: