Եղբայրն ամաչում էր քրոջից ու նրան երբեք չեր հրավիրում իր շքեղ բնակարան, իսկ տարիներ անց տեղի ունեցավ անսպասելին․․․․

Այսօր Ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր, բայց համառոտ, մի առակ այն մասին, թե ինչպես հարուստ եղբայրն ուներ աղքատ քույր …

Նա ապրում էր կաթ և բանջարեղեն վաճառելով: Ամռանը աղջիկը ճանապարհի վրա վաճառում էր սունկ և հատապտուղներ, իսկ ձմռանը նա ապրում էր այն ամենով, ինչ հաջողվել էր հավաքել ամառվա սեզոնին:

Եղբայրն ամաչում էր իր քրոջից և երբեք չէր կանչում նրան քաղաք, և առավել ևս ՝ իր հարուստ և շքեղ բնակարան, բայց քույրը երբեք չէր վրդովվում և չէր մոռանում իր եղբորը։ Ամեն առիթով նվերներ էր ուղարկում եղբորը և իր ընտանիքին:

Նա երբեք ոչինչ չի խնդրել իր եղբորից և միշտ նրան վերաբերվում էր հասկացողությամբ և հարգանքով: Աղջիկն ուներ մի փոքրիկ տուն, հողատարածք և մի քանի տնային կենդանիներ։

Անցան տարիներ։ Այնպես պատահեց, որ եղբոր բիզնեսը սնանկացավ, կինը հեռացավ ուրիշ տղամարդու մոտ, որդին թմրամոլ դարձավ, բնակարանը վերցվեցին պարտքերի դիմաց: Այդ ժամանակ եղբայրը հիշեց իր քրոջը և գնաց գյուղ …

Իսկ քրոջ մոտ ամեն ինչ կարգին էր. Չորս կով, խոզեր անհաշիվ, ավտոտնակում նոր մեքենա, որով կաթնամթերքը տանում էին քաղաք վաճառելու։ Երկու երեխաներն արդեն ավարտել էին համալսարանը։

Քույրն այնպիսի սեղան դրեց, որ զարմանքից եղբոր աչքերը լայն բացվել էին։ Եղբայրն ամաչեց… սկսեց ներողություն խնդրել քրոջից, բայց նա ընդհանրապես նեղացած չէր, անգամ եղբորն առաջարկեց բնակարան և աշխատանք:

Մի ուրացիր այն հողը, որտեղ մեծացել ես, և մի մոռացիր այն արյունը, որը քեզ հարազտ է

Նյութը պատրաստեց՝ Նոր Ինֆո-ն

(Visited 3 792 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: