«Եթե ձեզ թվում է, թե ձեր դիմացինը ոչխար է, մի շտապեք ուրախանալ, որովհետև հանկարծ կարող եք պարզել, որ դուք ոչ թե գայլ եք, այլ` խոտ… ». Լուսինե Բադալյան

Պատագամավորուհի Լուսինե Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Թե ինչու ես 31անգամ խմբագրեցի գրառումս, դա դուք երբեք չեք իմանա, իսկ որ դրա արդյունքում` ես և ոչ միայն ես, ձեր մասին իմացանք այն, ինչ մեզ պետք էր,մեկ վայրկյան անգամ չկասկածեք իսկ մնացած քննարկվող հարցերի պատասխանը կգտնեք հարցազրույցում ։

Հա’, ի դեպ , պարտադիր չէ ինձ ճանաչել,բավական է ընդամենը լինել homo sapiens, որպեսզի հասկանալ, որ ես կարիք չունեմ կես էջանոց տեքստը 30 անգամ խմբագրել, գուցե 1, լավ 2 , հը-հը 3, բայց ոչ մի կերպ` 33)

Իսկ հիմա թեմայի հետ ոչ մի կապ կապ չունեցող իմ ուսանողական տարիների անբասիր վարքագիծը( բազմաթիվ ուսանողական ընկերներ ունեմ այստեղ, թույլ չեն տա ինձ ստել) քննարկող և դրանով ոգևորված խմբակին սիրով ուզում եմ հիշեցնել Քաղաքացիական Օրենսգրքի 1087.1 հոդվածն ու իմ ամենասիրելի ասացվածքը»

Եթե ձեզ թվում է, թե ձեր դիմացինը ոչխար է, մի շտապեք ուրախանալ, որովհետև հանկարծ կարող եք պարզել, որ դուք ոչ թե գայլ եք, այլ` խոտ»:»

Понравилась статья? Поделиться с друзьями: