Դու պարզապես կապշես «Կոկա–Կոլայի» կիրառման այս տարբերակներից. ունիվերսալ միջոց տան համար

Շատ է խոսվել Կոկա–Կոլայի վնասների մասին, որ այն խմել չի կարելի, երեխաներին տալ՝ առավել ևս։ Իսկ եթե չխմե՞նք. դե ինչ կարելի է այս ըմպելիքի օգտագործման ոչ ստանդարտ տարբերակներ գտնել։

Եթե վառել եք կաթսան, մեջը Կոկա–Կոլա լցրեք և եռացրեք։ Կաթսան նորի պես կփայլի։

Շատ հեշտությամբ կարելի է ցանկացած նկարի հնի տեսք տալ, եթե նկարը մի թեթև թրջեք Կոկա–Կոլայով և արագ սրբեք։

Անհաջող ներկված մազերը կարելի է կարգի բերել լվանալով Կոկա–Կոլայով։ Այն ոչ ամբողջությամբ կմաքրի ներկը և գույնը այդքան հագեցած չի լինի։

Եթե հին մետաղադրամները թրջեք Կոլայի մեջ, դրանք կփայլեն։

Լցրեք Կոլան թեյնիկի մեջ և թողեք մեկ օր։ Այն կմաքրի նստվածքը։

Զուգարանակոնքը նույն լավ մաքրվում է Կոկա Կոլայի օգնությամբ։

Կոկա–Կոլան լավ բալզամ է մազերի համար։ Լցրեք մազերին, ողողեք և չորացրեք։

Եթե չեք կարողանում պտտել գնդերիթը (բոլտ) դրա ժանգոտված լինելու պատճառով, ապա շորի կտորը լավ թրջիր Կոկա–Կոլայի մեջ և փաթաթիր գնդերիթի շուրջը։ Թող մի քանի ժամ։ Կոկա–Կոլան կաշխատի և հանգիստ կպտտեք բոլտը։

Մաքրեք ձեր թանկարժեք զարդերը։ Պարզապես դրեք դրանք Կոլայով բաժակի մեջ, իսկ հետո թեթև անցեք վրայից խոզանակով։ Միայն թե դա չանեք, եթե զարդերի վրա քարեր կան։

Որքան էլ որ տարօրինակ է հնչում, Կոլան օգնում է ստամոքսի խանգարումների ժամանակ։ Միայն թե բացեք, գազերը թող դուրս գան, նոր խմեք այն։ Եթե տրանսպորտում սիրտդ խառնում է, կրկին օգնության կհասնի Կոլան։ Պարբերաբար մի փոքր կում արեք և կտեսնեք, թե ինչպես միանգամից տարբերություն կզգաք։

աղբյուր

(Visited 493 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: