Հանդիպումից հետո կամ ցանկացած այլ ժամանակ, տղամարդիկ կարող են ժամանակ ձգել: Զանգը հետաձգելու համար ստեղծել այնպիսի մանիպուլյացիա, որպեսզի մենք մտածենք նրա մասին: Գուցե ոչ բոլորի համար, բայց դա տեղի է ունենում բավականին հաճախ: Իսկ Դուք այնքան եք ուզում, որ նա զանգի:
Այստեղ կան տարբերակներ.
Պարզապես նստեք և սպասեք նրա զանգին: Անգամ երբ զբաղված եք, ու միայն մտածում են նրա մասին․
Եվ ես Ձեզ մի գաղտնիք կասեմ: Տղամարդիկ դա զգում են ու չեն զանգում։ Իսկ հիմա պարզ է, թե ինչ պետք է անել. Կամքի ջանքերով Ձեր մտքերը լարեք գործի, Ձեր անձի վրա: Թող նա մտածի Ձեր մասին։

Մի փոքր շեղում: Կհավատաք, թե ոչ, բայց մենք բոլորս փոխկապակցված ենք: Եթե պատկերացնեք, ուրեմն անտեսանելի թելեր-կապեր են ձգվում ձեզնից դեպի այլ մարդու, եթե հիշում եք որևէ մարդու, ապա նա դա զգում է: Եթե նա է հիշում, ուրեմն Դու՛ք:
Եվ դա հաճախ է պատահում ընկերներիս հետ, հենց նրանք մտածում են իմ մասին, կամ ես նրանց գրում եմ, կամ զանգահարում եմ նրանց:
Կա մեկ այլ եղանակ կամ էզոթերիկ տեխնիկա․
Ի՞նչ անել․ Պատկերացրեք այն մարդուն, ումից Դուք զանգ եք ակնկալում, պատկերացրեք (և հավատացեք դրան) ինչպես է նա վերցնում հեռախոսը և հավաքում Ձեր համարը, խոսում է Ձեզ հետ: Փորձեք, բայց գլխավորը հավատալն է։ Ուղղակի սիրեք ինքներդ Ձեզ:

Եթե հիմա միայնակ եք, որքան էլ որ դա տարօրինակ հնչի, վայելեք այդ պահը և ընդունեք դա։
Սա Ձեր զարգացման, իրազեկման ժամանակն է: Որքան շուտ ընդունեք դա և ինքներդ Ձեզ չնետեք այնպիսի հարաբերությունների մեջ, որոնք Ձեզ պետք չեն, այնքան շուտ դա կավարտվի: Եղեք անկեղծ Ձեր հետ։
Ի վերջո, երբ հանդիպեք Ձեր կեսին, Ձեզ համար ավելի քիչ ժամանակ կլինի: Իսկ հիմա դրա համար շատ հնարավորություններ կան:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն