Դեռահաս դուստրս կործանում է իմ կյանքն ու ամուսնությունը․ Չգիտեմ, թե ինչպես վարվեմ նրա հետ

Դուստրս միշտ քմահաճ երեխա է եղել, բայց երբ ես երկրորդ անգամ ամուսնացա, նրա բնավորությունն ավելի վատացավ։ Նա սկզբից էլ չհավանեց խորթ հորը և սկսեց թելադրել իր իրավունքները, որպեսզի հանկարծ չմտնի իր սենյակ, չխոսի նրա հետ և ընդհանրապես աչքին չերևա: Մեկ տարի առաջ նա սկսեց պահանջել իրեն հասանելիք ալիմենտը և դա ահռելի սկանդալ դարձավ։

Արդյունքում բոլորս միասին նստեցինք, որպեսզի քնարկենք այս հարցը։ Նա ալիմենտ էր պահանջում, բայց միևնույն ժամանակ մենք պետք է վճարեինք նրա սնունդի, հագուստի և մի շարք այլ ծախսերի համար՝ մինչև համալսարանի ավարտը։ Նա ընդամենը 16 տարեկան է: Մենք վարձով ենք ապրում։ Իհարկե, մենք նրա համար հագուստ չենք գնում, բայց միայն տեսնեք, թե ինչ ուտելիքներ է նա գնում իր համար՝ մեր գումարով:

Մի օր ամուսինս բարկացավ, դարակից վերցրեց այդ ուտելիքները։ Աղջիկս տեսնելով սկսեց հայհոյել, ամուսինս պատահաբար հրեց նրան և նա ընկավ ու գլուխը հարվածեց աթոռին։ Ես գիտեմ, որ դա սարսափելի է հնչում, բայց ամեն ինչ այնքան էլ վատ չէր: Նա արցունքոտ աչքերով դուրս եկավ փողոց, մենք մտածեցինք, որ կհանգստանա և կվերադառնա տուն, բայց նա եկավ ոստիկանների հետ։ Նրանց ներկայությամբ հարձակվեց  ամուսնուս վրա, քիչ էր մնում սպաներ նրան։

Բարեբախտաբար ոստիկանները օգնեցին մեզ և մենք նրանց ասացինք ողջ ճշմարտությունն ու նրանք հեռացան։ Աղջկաս սենյակի համար նոր կողպեք դրեցինք, նույնիսկ մինի սառնարան գնեցինք՝ մեր հաշվին և դրեցինք նրա սենյակում։ Այժմ ապրում ենք նույն բնակարանի տարբեր սենյակներում։ Մեկ ամիս է արդեն աշխատում է և շատ ուշ է վերադառնում տուն։ Ես հիմա 7 շաբաթական հղի եմ: Ես 38 տարեկան եմ և այդ տարիքում ծննդաբերելը շատ դժվար է։ Ամեն ինչ չափազանց բարդ է։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ լուծելու այս հարցը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: