Դափնու տերևը մաքրության, նպատակասլացության,անմահության և հաղթանակի նշանն է։Այն մարդուն հաջողություն և ուժ է հաղորդում։
Հին հռոմեացիներն ու հույները դափնուն հրաշագործ հատկություններ էին տալիս։Նրանք հավատում էին,որ այն հաջողություն և երջանկություն է բերում։
1. Ցանկություն գրեք դափնու տերևի վրա և այրեք այն։Ձեր երազանքը անպայման կիրականանա։
2. Այն սենյակում,որտեղ Ձեր գան անդամներն ամենաշատն են լինում, անկյուններում դափնու տերևներ դրեք։ Այն կկանխի Ձեր հարազատների հիվանդությունները։
3. Ձեզ մոտ անընդհատ դափնու տերև ունեցեք։Դա զերծ կպահի ձեզ անհաջողություններից և դժբախտ պատահարներից։
4. Կյանքում դրական տեղաշարժի համար մատներով շփեք դափնու տերևը և բարձրաձայն ասեք,թե ինչ փոփոխություն եք ուզում։
5. Դափնու տերև դրեք բարձի տակ, որպեսզի լավ երազներ տեսնեք։
6. Դաափնու բույրը թարմություն և ուժ է հաղորդում։
7. Նորապսակների բարեկեցիկ և սիրառատ կյանքի համար գիշերը նրանց կոշիկների մեջ դափնու տերև դրեք,սակայն առավոտյան չմոռանաք հանել և շնորհակալություն հայտնել օգնության համար։
8. Դափնու ճյուղը երեխայի գլխավերևում կպահպանի նրան չար աչքից։
9. Հիպոկրատը պնդում էր,որ ծննդաբերության ժամանակ մահճակալի ծայրերին դրված չորացված դափնու տերևները հեշտացնում են գործընթացը։
Ահա,թե ինչպիսի հատկություններ ունի այս հրաշք բույսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru -ն