Դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, դուք ձեր մարդասիրությամբ կրկնապատկում եք պետության բեռը. Վիլեն Գաբրիելյան

«Հարգելի՛ ընկերներ, հասկանում եմ, որ երբ ձեզ հետ կապ են հաստատում և օգնություն խնդրում, դուք չեք կարող գոնե չփորձել օգնել, սակայն խնդրում եմ և հորդորում այս փուլում դադարեցրեք այս համատարած տների հավաքագրումը, Սյունիքի, Վայոց ձորի և այլ մարզերում մեր բռնի տեղահանված հայրենակիցների համար ժամանակավոր ապաստարանները նախատեսված են»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Ես յուրաքանչյուրիդ հասկանում եմ, բայց քանի որ կա ձեր անձնապես բարի կամքը՝ օգնության ձեռք մեկնելու, այս գործընթացը խաթարվում է, և իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, մարդկանց հոսքը դառնում է անկառավարելի, որովհետև մարդիկ հրաժարվում են նրանից, ինչը իրենց համար նախատեսված է այս փուլում՝ լավ իմանալով, որ կան հայրենակիցներ, որոնք պատրաստ են և չեն հրաժարվի օգնության ձեռքը մեկնել:

Հասկանում եմ, որ անտրամաբանական կհնչի, բայց դուք ձեր մարդասիրությամբ պետության բեռը այս փուլում ոչ թե լիցքաթափում եք, այլ կրկնապատկում:

Հավելեմ նաև, որ ինչ վերաբերում է երեկվա ողբերկական դեպքից տուժածների համար օդային միջանցքին, առաջին իսկ րոպեից աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են»,- հավելել է նա:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: