Եթե դուք մինչ այժմ ձեր ողջ կյանքում հրաժարվել եք սենդվիչներից, պիցայից, պաստայից կամ անգամ սիրելի բագետից, ապա իմացեք, որ այս բոլոր զոհաբերություններն անիմաստ են եղել:
Միլիոնավոր մարդիկ հավատում էին «գլյուտենային սպիտակուցներ» կոչվող թույնին, իսկ հիմա, կարծես թե, այդ ամենը անհեթեթություն է համարվում: Սա հաստատում է Հարվարդի դպրոցի բժշկությունը:
Նրանք պարզել են, որ «գլյուտենային սպիտակուցները», որոնք պարունակում են հացահատիկները, գարին և մյուս հացազգիները, առաջացնում են աղիքային բորբոքում միայն ցելիակիա (գլյուտենի հանդեպ անտանելիություն) հիվանդություն ունեցող մարդկանց մոտ: Իսկ նրանք տարբեր երկրներում կազմում են 0,5%-ից 1%:
Առանց գլյուտենի դիետաները չպետք է խրախուսվեն: Ընդհակառակը, հացի դեմ պայքարը պետք է սահմանափակել: