Գարնանը մշակեք վարդերն այս պարարտանյութով… Չեք էլ պատկերացնում, թե դրանք որքան շքեղ կծաղկեն

Ձմեռվանից հետո վարդերի սնուցումը ծայրահեղ կարևոր է. դա ազդում է ծաղիկների հետագա առողջ աճի ու շքեղ ծաղկման վրա: Սնուցող նյութերի բավարար քանակն անհրաժեշտ է արմատային համակարգի զարգացման և գերազանց ծաղկում ապահովելու համար:

Սկզբում զննեք բույսը, հեռացրեք ձմռան ընթացքում չորացած ու սևացած տերևները: Վնասված հատվածները մշակեք բույսերի համար նախատեսված հատուկ ոսկով:

Այժմ առաջին պարարտացման ժամանակն է. այն խթանում է կանաչ զանգվածի աճը: 1լ ջրի մեջ լուծեք 20գ ամոնիումային սելիտրա (ամոնիումի նիտրատ/аммиачная селитра): Դրանով ջրեք վարդերը:

3 շաբաթից կատարեք պարարտացման երկրորդ փուլը, որը կնպաստի երկարատև ու առատ ծաղկմանը: 1 դույլ ջրին ավելացրեք 20գ կալիումի նիտրատ (кальциевая селитра): Ստացված լուծույթն օգտագործեք վարդերը ջրելու համար. յուրաքանչյուր ճյուղի համար կիրառեք մոտ 5լ հեղուկ:

Չմոռանաք ճյուղերի տակ մի քիչ բուսահող լցնել, որը մշտապես կսնուցի վարդերը անհրաժեշտ տարրերով:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: