ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հումորային գրառում է կատարել:
Սուրենյանը, մասնավորապես, գրել է․ «Ըստ մամուլում տարածված լուրերի, առատ անձրևների պատճառով ԱԱԾ-ն ինձ ձերբակալել է : Ասեմ նաև, որ զգուշացրել են, որ կարկտահարության դեպքում ինձ սպառնում է ցմահ ազատազրկում»։