Բժիշկներն անվանել են 7 ամենավտանգավոր «երիտասարդական» հիվանդությունները

Հայտնի են յոթ ամենավտանգավոր «երիտասարդական» հիվանդությունները: Ըստ բժիշկների տվյալների, 20-30 տարեկան երիտասարդների շրջանում ավելի հաճախ են հանդիպում հենց այդ հիվանդությունները:

Առաջին հորիզոնականում է «երիտասարդացած» հիպերտոնիան, իսկ երկրորդ տեղում՝ վիտամին D-ի դեֆիցիտը, առաջատարների եռյակը եզրափակում է մաշկի քաղցկեղը:

Չորրորդ տեղում անպտղությունն է, հինգերորդում՝ քնած ժամանակ խռացնելը: Վեցերորդ տեղը գրավել է ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացած լյարդի հիվանդությունը: Ցուցակը եզրափակում են աուտոիմունային պաթալոգիաները, գրում է «versiya.info»-ն:

Բժիշկները նաև որոշ խորհուրդներ են տվել այդ հիվանդություններից խուսափելու համար: Օրինակ, վիտամին D-ի դեֆիցիտի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար պետք է սննդի մեջ ավելի շատ կաթ, ձուկ և նարնջի հյութ օգտագործել:

Մաշկի քաղցկեղը հաճախ առաջանում է արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալու պատճառով: Վտանգ է ներկայացնում ուլտրամանուշակագույն լույսը:

Ահա թե ինչու են մասնագետները խորհուրդ տալիս պաշտպանական միջոցներ օգտագործել:

Մասնագետները նշել են, որ լյարդի հիվանդություն կարող է ի հյատ գալ նաև ալկոհոլ չօգտագործողների մոտ: Պատճառը կարող է լինել որոշակի գենը:

Հիվանդությունը կարող է զարգանալ սխալ սննդակարգի պատճառով, օրինակ, մեծ քանակությամբ քաղցրավենիքի, արագ սննդի ուտեստների, ինչպես նաև երշիկեղենի օգտագործման հետևանքով:

blognews.am

(Visited 464 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: